ՀՆԱՏԻՊ ԳՐՔԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի հումանիտար գրականության ընթերցասրահում բացվել է «Հայ հնատիպ գիրք» ցուցահանդեսը:
Ցուցադրվում են գրադարանի սեփականություն հանդիսացող 26 օրինակ հնատիպ գրքեր, որոնք տպագրվել են 1669-1795 թվականներին եվրոպական, ռուսական. հնդկական տպարաններում: Դրանցից 25-ը հայերեն գրքեր են, մեկը՝ տպագրված 1795 թվականին՝ հին սլավոներեն:
Առանձնահատուկ է Գրիգոր Նարեկացու 1736 թվականին Կ.Պոլսի Աբրահամ Թրակացու տպարանում տպագրված «Գիրք աղօթից» գրքի 3-րդ տպագրությունը: Գրքի 1-8 էջերը ինչ-ինչ հանգամանքներում անհետացել են: Եվ որպեսզի այն օգտագործելի լինի «Բանք Ա» տողից սկսած ձեռագրով էջերը վերականգնվել և միացրել են գրքին:
Աննա Մարտիրոսյան
Ընթերցասրահների բաժնի վարիչ |