ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԵՎ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
ՀՀԿ երիտասարդական կառույցի և Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի պատվիրակությունը, ավանդույթի համաձայն, 10-րդ անգամ այցելեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան և նրա անվան զորամաս:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենյամինյանը, Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը, Համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը, երկու տասնյակից ավելի ուսանողներ ծաղկեպսակներ դրեցին Սպարապետի տուն-թանգարանի և զորամասի տարածքներում տեղադրված կիսանդրիների պատվանդանին:
Տուն-թանգարան այցելեց Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:
Նրա ներկայությամբ Համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը տուն-թանգարանի պատասխանատուին հանձնեց 1991 թ-ին Վազգեն Սարգսյանի կողմից գրված մի փոքրիկ հանձնարարական-մասունք, ինչպես նաև իր հեղինակած 1100 armenian generals and admirals գիրքը:
Զորամասի դահլիճում զինվորներին ողջունեց և պատվոգրեր հանձնեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը: Զինվորներին և սպաներին ողջունեց Համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը: Նա նաև գրադարանի կողմից զորամասի գրադարանին նվիրեց 500 օրինակ հայ դասականների գրքեր:
Զինվորների համար երգեցին Սոֆի Մխեյանը, Սոնա Շահգելդյանը, ուսանողներ և զինվորներ:
Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարը՝ հեղինակի |