Հինգշաբթի, 21.11.2024, 11:33
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11469
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2017 » Հոկտեմբեր » 29 » Հայաստանասիրություն
17:29
Հայաստանասիրություն

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԹՈՒՐ ՕՇԱԿԱՆՑՈՒ ՀԵՏ

Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը հյուրընկալել էր բուհի շրջանավարտ, նկարիչ Արթուր Օշականցուն (Սարգսյան):

«95 տարիների ընթացքում Մանկավարժական համալսարանն ունեցել է հարյուր հազարից ավելի շրջանավարտ, որոնց զգալի մասն իր ուրույն դերակատարությունն է ունեցել մեր երկրի կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտների զարգացման գործում: Դա շրջանավարտների այն պաշարն է, որով բուհը հպարտացել և առ այսօր հպարտանում է. այդպիսին է նաև Արթուր Օշականցու պարագան»,-նշեց գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցն ու շնորհակալություն հայտնեց նրան հեռավոր Լոնդոնում հայկական արվեստը բարձր մակարդակով ներկայացնելու համար:

Նկարչին նվիրված հանդիպմանը ներկա էին Հմալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ղեկավարները, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ, նկարիչներ, արվեստագետներ, նրա արվեստը գնահատողներ, հյուրեր:

«Արթուր Օշականցին ինձ համար Հայաստանն է՝ հայ ժողովրդի արժանի զավակներից: Նա արթնանում ու ապրում է իր երկրով ու բազում թելերով կապված է հայկական մանրանկարչության և հայրենիքի հետ»,-նշեց արվեստաբան Մարտին Միքայելյանն ու ապագա նկարիչներին հորդորեց համախմբվել նրա շուրջ՝ նրան նախ պետք է հայրենիքը գնահատի:

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը կարևոր իրադարձություն համարեց նկարչի հյուրընկալվելը բուհում և նկատի ունենալով Օշականցուն՝ ուսանողներին վստահեցրեց, որ նման բարձունքի հասնելու գլխավոր նախապայմանը աշխատասիրությունն է: «Ոսկեզօծ աշնանը կազմակերպվեց եղանակին համապատասխան գույներով ստեղծագործող նկարչի հետ հանդիպումը»,-նշեց Արա Հակոբյանն ու հավելեց, որ 20 տարի զբաղվել է սփյուռքահայ արվեստի ուսումնասիրմամբ ու միշտ ինքն իրեն հարցրել՝ եթե արվեստագետը սովորում, մայրական գուրգուրանքն ստանում է հայրենիքում, իսկ ստեղծագործում արտասահմանում, նրան հա՞յ արվեստագետ է պետք համարել. «Հիմա արդեն ունեմ դրա պատասխանը. եթե արվեստագետն անկեղծ է և իր կտավներում երևում է ազգային նկարագիրը, ուրեմն նա հայ է»:

Նկարչի արվեստի մասին խոսեց բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Բախչինյանը՝ նկատելով, որ նա յուրահատուկ փայլ է հաղորդել հայ գեղանկարչությանը, մի նոր էջ բացել հայ կերպարվեստում՝ գույնի ինքնատիպ զգացողությամբ. «Նա խիստ ազգային արվեստագետ է, ում մեջ արվեստն ու մարդկային արժանիքները համատեղված են»:

Հայկական մշակույթի ներկայիս խնդիրների, արվեստագետներին գնահատելու, արժևորելու մասին խոսեց նաև ճարտարապետ Լևոն Իգիթյանը՝ վստահեցնելով, որ հայկական մշակույթի մասին խոսելիս պետք է հիշել՝ մեթոդներով հայի գենի հետ հնարավոր չէ խոսել. գիտությունը պետք է ընդունի, որ կա պարզապես հայկական լեռնաշխարհ: «Արթուր Օշականցին ստեղծագործում է առանց գոռալու, աղաղակելու, նա արվեստագետ է, ով մեր անունից աշխարհի հետ երկխոսության մեջ է»,-նշեց Լևոն Իգիթյանը և հույս հայտնեց, որ նկարիչն առաջիկայում ցուցադրություն կունենա նաև հայրենիքում:

Ցերեկույթի ավարտին խոսեց նաև Արթուր Օշականցին և վստահեցրեց, որ հայրենիքից մեկնելու է բավարարված, հպարտ ու երջանիկ. «27 տարի անց ես նորից իմ տանն եմ: Բազմաթիվ պարգևներ ու գնահատականներ ունեմ հայրենիքից դուրս, հիմա միայն հասկացա, որ ամենաբարձր գնահատականը ես այսօր ստացա»,-նշեց նկարիչն ու շնորհակալություն հայտնեց հարազատ կրթօջախում ջերմ դիմավորելու համար:

Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը Արթուր Օշականցուն նվիրեց Համալսարանի 95 ամյակին նվիրված ալբոմը /անգլերեն լեզվով/, իր ՛՛1100 հայազգի գեներալներ, ծովակալներ,, /անգլերեն լեզվով/ գրքերը, գրադարանի պատվավոր ընթերցողի տոմս և ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի պատվոգիր:

Քրիստինե Մելքոնյան

Լուսանկարը՝ Տաթև ԵնոքՅանի

Просмотров: 843 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 Lgijsr  
0
buy lipitor 40mg sale <a href="https://lipiws.top/">atorvastatin 20mg uk</a> buy atorvastatin 40mg pills

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz