Շաբաթ, 23.11.2024, 13:23
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2017 » Օգոստոս » 14 » ՀԱՅԱՍՏԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
15:13
ՀԱՅԱՍՏԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանասիրություն
ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ

Աշխարհի համայն հայերին ջերմորեն շնորհավորում եմ ԲՈՒՆ ՀԱՅՈՑ ՏՈՄԱՐԻ 4509-րդ տարեդարձի առթիվ:
4509 տարի առաջ Հայոց անվանադիր ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԸ իր լայնալիճ աղեղից արձակած եռաթև նետով տապալեց՝ սատակ արեց բռնակալ Բելին և դրեց մեր ՏՈՄԱՐԻ սկիզբն ու մեր ինքնությամբ Հայոց պետականություն կերտելու ՀԻՄՆԱՔԱՐԸ:
Թող Հայոց Աստվածները աշխարհի բոլոր ծագերում ապրող Հայերին, հայկական ծագում ունեցող ու իրենց ինքնությունն ընդունող մարդկանց բերեն երջանիկություն, վերադարձնեն Հայոց պատմական-ազգային հիշողությունը:
Ապավինենք մեր Հաղթանակներին, տեր լինենք մեր ազգային արժեքներին ու ապրենք, արարենք արիաբար ու տառապենք մեկ հատիկ հիվանդությամբ՝ ՀԱՅԱՍՏԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ:

Ձեր Տիգրան ՊետրոսՅանց

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ

Ես կարոտում եմ քեզ, Հայկ Նահապետ,
Եվ իմ կարոտն անանց է ու անժամկետ:

Դու էիր, որ ելար բռնակալ Բելի դեմ
Եվ պարզեցիր դրոշ ազատության,
Դու նետահար սատակեցիր նրան՝
Քո երկիրը մտած բռնակալին,
Իսկ ժողովուրդը քո երկրին տվեց
Անունը քո՝ Հայկի երկիր կամ Հայաստան...

Դու չդարձար կրտսեր կամ հարկատու,
Ծառա կամ ստրուկ,
Քեզ սնել էր պապերիդ ազատատենչ ոգին,
Որ բյուր անգամ հիսուն տարի
Ծնվել ու գործել էր, ապրել ու բազմացել
Արարատ բարձրագահ սարի չորս ծագերում...

Ես կարոտում եմ քեզ, Հայկ Նահապետ,
Հայոց ազգի անվանադիր, Հայոց Աստված,
Քեզ որ հիմնեցիր տունն Հայկազյան
Եվ Հայոց վկան ես միշտ ու անբաժան:

Ես կարոտում եմ քեզ, Հայկ Նահապետ,
Քեզ քո Հայաստանն է կարոտում,
Մեզ քո նետի սլացքն է անհրաժեշտ,
Մեր ապագան քո նետն է կերտում...

27.01.2013

Просмотров: 833 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 1
1 Hdnnld  
0
buy lipitor without prescription <a href="https://lipiws.top/">lipitor 10mg tablet</a> buy lipitor 80mg generic

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Օգոստոս 2017  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz