ՀՊՄՀ գիտական գրադարանի գրադարանավարները ստացան հավաստագրեր
ՀՀ
պետական կառավարման ակադեմիան ՏԵՄՊՈՒՍ IV ծրագրի շրջանակներում իրականացվող
«Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» (ASPIRE)
ծրագրի կոնսորցիումի անդամ է: 2012 թվականին մեկնարկած ծրագրի տևողությունը
երեք տարի է: Պետական կառավարման ակադեմիայից բացի ASPIRE ծրագրի
կոնսորցիումի անդամ են նաև Հայաստանից՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական
պետական մանկավարժական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, «Եվրասիա» միջազգային համալսարանը, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը:
Նոյեմբերի 8-ին ծրագրի շրջանակներում ՀՀ պետական կառավարման ակադեմիայում
մեկնարկեց «Գրադարանից օգտվելը» ուսումնական մոդուլի պիլոտային դասընթացը,
որին մասնակցում էին կոնսորցիումի անդամ հաստատությունների
գրադարանավարները: Դասընթացների երկրորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, դիտորդական
այցով Կառավարման ակադեմիա էին ժամանել ծրագրի եվրոպական գործընկերները՝
Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտի (Իռլանդիա) ներկայացուցիչներ Ջերալդ
Քավանագը և Պադրիգ Քրբին: Այցի նպատակը «Գրադարանից օգտվելը» ուսումնական
մոդուլի պիլոտային ծրագրի ընթացքի ուսումնասիրությունն ու համապատասխան
գնահատական տալն էր:
Հյուրերին և դասընթացի մասնակիցներին ողջունեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:
Ծրագրի եվրոպական գործընկերները բարձր գնահատական տվեցին դասընթացին, իսկ
Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտի ներկայացուցիչ Ջերալդ Քավանագը հույս
հայտնեց, որ այն կնպաստի գրադարանավարների պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը:
Ծրագրի շրջանակներում դասախոսություններից և պրակտիկ իրավիճակային
խնդիրներից ու խմբային աշխատանքներից բացի ճանաչողական այց կազմակերպվեց
Հայաստանի ամերիկյան համալսարանի՝ ժամանակակից տեխնիկական միջոցներով
հագեցած գրադարան: Կատարվեցին ինտերակտիվ քննարկումներ, քննարկվեցին հետագա
բարեփոխումների առաջարկություններ, ցուցադրվեցին տեսաֆիլմեր` հատուկ
կարիքներ ունեցող նշանավոր մարդկանց և տեխնիկական սարքավորումներ`
հաշմանդամների համար:
Դասընթացի ամփոփմանը ներկա էր Լանա Կառլովան: Նա բարձր գնահատական տվեց ծրագրին: Մասնակիցներին ավարտական հավաստագրեր հանձնեց և շնորհավորեց ՀՀ պետական կառավարրման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:
Հավաստագիր ստացողների թվում էին Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական
համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցսրահի ավագ
գրադարանավար Աննա Մարտիրոսյանը և բանասիրական գրականության ընթերցասրահի
գրադարանավար, արվեստագիտության թեկնածու Դիանա Դավոյանը:
Տիգրան ՊետրոսՅանց Գիտական գրադարանի տնօրեն
|