Կիրակի, 29.06.2025, 21:12
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16527
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Հոկտեմբեր » 10 » ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ - ՍՓՅՈՒՌՔ
12:17
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ - ՍՓՅՈՒՌՔ
http://hayernaysor.am/1317793794
05.10.2011


Ատենախոսության պաշտպանություն հայրենիքում
Սփյուռքում հայագիտության զարգացման և հատկապես արտերկրում ապրող երիտասարդ հայ գիտնականներին հայագիտության մեջ ընդգրկելու նպատակով Սփյուռքի նախարարության ջանքերով հայաստանյան մի շարք բուհերի տրամադրվել են անվճար ուսուցման նպատակային տեղեր, հայագիտությամբ զբաղվող ամբիոններում սկսել են աշխատանքներ իրականացվել` սփյուռքահայ երիտասարդների գիտական աշխատությունների տպագրման և ատենախոսությունների պաշտպանությունների ուղղությամբ:

Այս առումով անգնահատելի ծառայություններ է մատուցում Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը, որի ղեկավար, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը երիտասարդ սփյուռքահայ  գիտնականների մոտ հետաքրքրություն է ձևավորում հայրենի գրականության ու մշակույթի հանդեպ, նրանց մղում դեպի մեր գրականագիտության սակավ ուսումնասիրված  ոլորտները: Հենց Սուրեն Դանիելյանի ջանադիր աշխատանքի շնորհիվ էլ Երևանի պետական համալսարանի շրջանավարտ,  բեյրութահայ Արմեն Յուրնեշլյանը պատրաստել և ԵՊՀ–ում գործող Բարձրագույն որակավորման հանձնաժողովի գրականագիտության մասնագիտական խորհրդին է ներկայացրել «Սփյուռքահայ թատերգություն. ավանդույթներ և նորարարություն» թեմայով թեկնածուական ատենախոսությունը: Այս ուսումնասիրությունն առաջին փորձն է` համահավաք ներկայացնելու քսաներորդ դարի սփյուռքահայ թատերգությունը: Մինչև այսօր Սփյուռքում ամբողջական քննարկումներ չեն եղել թատերգության շուրջ, չեն հրատարակվել տեսական աշխատություններ, որոնք հնարավորություն կստեղծեին ճանաչելու և գնահատելու Սփյուռքի թատերգության հիմնական սկզբունքները, բնորոշ գծերը: Արմեն Յուրնեշլյանը հատկապես Սփյուռքում ստեղծված դրամատիկական երկերը քննարկել է ազգային բովանդակության համածիրի մեջ, իր սևեռումները կենտրոնացրել «Պատմահայրենասիրական թատերգության կենսունակությունը արևմտահայ գրականության նորագույն շրջանին», «Ցեղասպանության նյութի արծարծումը արևմտահայ նորագույն գրականության մեջ», «Սփյուռքահայ քաղաքական կյանքի արտացոլումը արևմտահայ նորագույն թատերգության մեջ» և «Սփյուռքահայ կյանքի թատերական խճանկարը» բաժիններում: 
Просмотров: 1143 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/80
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2011  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz