ԻՆԵՐՈՐԴՑԻՆԵՐԸ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում բացառիկ ուշադրություն է դարձվում ուսանողների մանկավարժական պրակտիկային: Այդ ձեռնարկի համատեքստում պրակտիկայի ընթացքում այդ աշխատանքը ղեկավարող դասախոսների, ուսանողների կողմից իրականացվում է համալսարանի հանրայնացման գործողություն՝ կազմակերպվում են այդ դպրոցների աշակերտների այցերը Մանկավարժական համալսարան:
Դեկտեմբերի 19-ին Համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանողների և պրակտիկայի ղեկավար, իրավագիտության ամբիոնի դասախոս Աիդա Կոծինյանի ուղեկցությամբ Համալսարան էին այցելել Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի 9-րդ «ա» դասարանի աշակերտները դասղեկ, ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Աննա Հակոբյանի ղեկավարությամբ:
Համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության կոնֆերանս-սրահում նրանց ընդունեց գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը: Նա աշակերտներին պատմեց գրադարանի 95-ամյա ճանապարհի, Համալսարանի ձեռքբերումների, ուսուցանվող վաթսունից ավելի մասնագիտությունների մասին, նշեց, որ աշխարհի լավագույն մասնագիտություններից առաջինը մանկավարժի մասնագիտությունն է և կոչ արեց, որ 9-րդ դասարանցիները դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակեն Համալսարանի ավագ դպրոցում և այնուհետև ընդունվեն Մանկավարժական համալսարան: Նա պատասխանեց աշակերտների հարցերին:
Հանդիպման ավարտին դասղեկ Աննա Հակոբյանը շնորհակալությու հայտնեց ընդունելության և մեկնաբանությունների համար:
Սյուզաննա Առաքելյան
Լուսանկարը՝ հեղինակի |