Հինգշաբթի, 21.11.2024, 19:05
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11469
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Հունիս » 19 » ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՀԵՏ
10:46
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՀԵՏ

Արթուր Կարապետյան
Արարատը բարձրանալուց հետո վերանայեցի իմ հայ լինելը

18.06.2013

Մանկավարժական համալսարանի գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահն այսօր լեփ-լեցուն էր Արարատը պաշտող, նրա գագաթը գրավել երազող բազմաթիվ ուսանողներով. հարազատ բուհում հյուրընկալվել էր Գեղարվեստական կրթության ֆակուլտետի շրջանավարտ, Արարատի գագաթը նվաճած լեռնագնաց Արթուր Կարապետյանը:
 
Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, ներկայացնելով հյուրի անցած ուղին, հավաստիացրեց, որ բուհը հետևողական է ու հպարտ իր շրջանավարտների մասնագիտական վերելքներով, առավել ևս՝ հայրենասիրական նվաճումներով: Տիգրան Պետրոսյանցն անդրադարձավ նաև Արթուր Կարապետյանի՝ Ռուսաստանի հայկական համայնքներում հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությանը, որը հայրենիքից հեռու ապրող մարդու հայրենասիրական լավագույն դրսևորում է:
 
«Ամեն հայի համար իր հայրենիքը կենսակերպ է, հանապազօրյա հաց և էներգիա: Յուրաքանչյուրը ոչ միայն խոսքով, այլև վարքով պետք է պատասխանատվություն կրի իր հայրենիքի համար»,- կարծում է Արթուր Կարապետյանը, ով չնայած հաճախակի է լինում  հայրենիքում, սակայն հասցնում է կարոտել հայրենի բնությունը:
 
Հանդիպման ընթացքում Արթուր Կարապետյանը պատմեց Կոստյուշկոյի, Մակ-Կինլի, Ակոնկագուա, Կիլիմանջարո, Էլբրուս, Վինսոն, Ջոմոլունգմա գագաթները նվաճելու հետ կապված բազմաթիվ հուշեր, սակայն ամենից շատ հայրենասեր լեռնագնացի հուշերում տպավորվել է Արարատի գագաթը բարձրանալը:
 
«Արշավը սկսելու օրը թուրքական կողմը պատվիրակության անդամներից միայն ինձ պարտադրեց «դատարկաձեռն» բարձրանալ գագաթ՝ որպես հսկիչ խմբի հետ ուղարկելով ռազմական լեռնագնացներ: Հայրս լավաշ էր տվել՝ պատվիրելով այն հետս գագաթ բարձրացնել, դնել քարերին ու նորից հետ բերել. խոստացել էի պիտի պատգամը կատարեի: Ինչ գագաթ բարձրացել եմ, եռագույնը ծածանել եմ այնտեղ, բայց դրոշի փոխարեն Արարատ ստիպված էի տանել Բայազետից գաղտագողի գնված երեք գույնի սրբիչները…»,-հուզված և նաև մեծ հպարտությամբ պատմում է լեռնագնացն ու ավելացնում՝ գագաթին օտարազգի մեր պատվիրակությունը հայկական կոնյակով խմեց այն կանանց կենացը, ովքեր ծնել են դարեր շարունակ հայերին պատկանող տարածքներն ազատագրած հայորդիներ:
 
Անդրադառնալով բարձրություններ հաղթահարելու դժվարություններին՝ լեռնագնացն ընդգծեց՝ երբ  ոտք  ես դնում գագաթ, անհետ կորում է գիտակցությունը՝ իր տեղը զիջելով զգացմունքներին. համառությունը օգնում է, վստահությունը՝ խանգարում:
 
Հանդիպման ընթացքում ցուցադրվեց նաև Արարատ բարձրանալու մասին ֆիլմն ու լուսանկարներ. ի դեպ Արթուր Կարապետյանը նաև գեղանկարիչ է, ով բազմաթիվ ցուցադրություններ է ունեցել աշխարի շուրջ 70 երկրների ճանաչված ցուցասրահներում: 
 
Սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության ամբիոնի վարիչ Աշոտ Աջամօղլյանը ուրախությամբ նշեց, որ հանդիպումը լավագույն առիթ էր ներկաներին փոխանցելու Արթուր Կարապետյանի՝ որպես սեփական աչքերով Արարատը տեսած մարդու տպավորություններն ու  հայրենասիրությունը: Ամբիոնի վարիչը ցանկություն հայտնեց ֆակուլտետին տրամադրել բազմաթիվ գագաթներ հաղթահարած լեռնագնացի տեսագրություններն ու  նյութերը՝  հետագայում դրանք ուսումնական գործընթացում կիրառելու համար:
 
     
 
     

http://armspu.am/news/n/2030/ln/am


Просмотров: 1095 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/32
Всего комментариев: 2
2 Kbkfhy  
0
order atorvastatin 80mg sale <a href="https://lipiws.top/">buy generic lipitor for sale</a> lipitor 20mg without prescription

1 Rgpikp  
0
oral lipitor 20mg <a href="https://lipiws.top/">lipitor 10mg sale</a> order lipitor 40mg generic

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz