Հինգշաբթի, 24.06.2021, 00:14
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12746
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Ապրիլ » 27 » ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
09:43
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Նա մասնակցել է Շուշիի ազատագրմանը
26.04.2012 թ.












Զենքն ու գրիչը նույն զորությունն ունեն

27.04.2012

Մանկավարժական համալսարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ Աղաբեկ Խաչատրյանի՝ «Բեկի», «Քաջարի» գրքի շնորհանդեսը: 
 
50 էջից կազմված ժողովածուն խմբագրել է բանասիրական գիտությունների դոկտոր Շչորս Դավթյանը:
 
Շնորհանդեսին ներկա էին նրա մարտական և գրչակից ընկերները: 
 
Բացման խոսքով հանդես եկավ բուհի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը: Ողջունելով ներկաներին՝ նա  Աղաբեկ Խաչատրյանին ներկայացրեց նախ որպես Արցախյան պատերազմի մասնակցի, ապա՝ որպես պատերազմի հիշողությունները գրքին հանձնած գրողի: «Երկրները ստեղծվում են հայրենիքը սիրելով և կործանվում` այն չսիրելուց: Այդ տեսակետից շատ եմ կարևորում ազատամարտի հերոսների հանդիպումները Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ»,-ավելացրեց Տիգրան Պետրոսյանցը:
 
Ողջույնի խոսքով հանդես եկավ Երկրապահ կամավորական միության աշխատակազմի ղեկավար Հակոբ Հակոբյանը: Շնորհավորելով իր ավագ ընկերոջը գրքի լույսընծայման համար՝ նա ավելացրեց. «Այս գիրքը հարստացնում է ոչ միայն ինձ, այլև հայ գրականությունն ու պատմությունը: Այն կարծես ծանր հիվանդություն լինի. սկսում եմ կարդալ ու չեմ կարողանում կիսատ թողնել»:  
 
Հակոբյանն այս գիրքը  համարում է ոչ միայն հայրենասիրության դասագիրք, այլ նաև հայ ազգի գալիքի գիրք:
 
Բեկին շնորհավորելու էր եկել նաև Երևանի դատափորձագիտական ինստիտուտի պրոռեկտոր, Մանկավարժական համալսարանի շրջանավարտ Լևոն Թադևոսյանը, որն էլ Աղաբեկ Խաչատրյանին շնորհեց «Երևանի դատափորձագիտական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր»-ի կոչում: 
 
«Արցախ» կայքի տնօրեն, վաստակաշատ լրագրող Ռուբեն Գրիգորյանը նույնպես բարձր գնահատեց ազատամարտիկի հեղինակած գիրքը. «Երբ զենքի մարդն է գրիչ վերցնում,ուրեմն նրա սրտում դաշույնի պես խրված այնպիսի գաղափարներ կան, որ ուզում է  գեղարվեստորեն նկարագրել: Մեր ժամանակներում հայի հենց այսպիսի տեսակ է պետք, քանի որ պատերազմ տեսած այս մարդն  ունի ապրելու, սիրելու, արարելու ցանկություն: Նրա գրքում տեղ գտած ազնիվ հույզերը, մտքերը, հայրենասիրական գաղափարները սքանչելի պատկերները թիրախ ունեն և նպատակ»:
 
Իրենց մարտական ընկերոջը ողջունեցին նաև «Ասպետաց ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ գեներալ- մայոր Արսեն Ֆիդանյանը, գեներալ- մայոր, շուրջ 30 գեղարվեստական գրքերի հեղինակ Սամվել Սաֆարյանը և հեռուստահաղորդավար, պրոդյուսեր Ռուբեն Հովհաննիսյանը:
 
Շնորհանդեսի ավարտին Աղաբեկ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և ներկա  ուսանողներին փոխանցեց իր էրզրումցի պապի պատգամը. «Դաստիարակեք հայրենասեր երեխաների և  փորձեք քիչ խոսել, բայց  շատ լսել»: 
 
Ի դեպ, ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը ՀՀ Պաշտպանության նախարարության անունից Արցախյան հերոսամարտի մասնակիցներ Հարություն Գևորգյանին, Արայիկ Շիրինյանին, Յուրի Սիլիպանովին, Լևոն Թադևոսյանին, Պարույր Մանուկյանին, Վարուժան Հայրապետյանին, Բենիամին Եղիազարյանին, Սամվել Վարդանյանին շնորհեց «Հայրենիքին մատուցած ծառայության համար» հուշամեդալ:
 
 http://armspu.am/news/n/800/ln/am
 
 
 




Զենքն ու գրիչը նույն զորությունն ունեն

Գր. Ռուբինյան

                       Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի  գրադարանի դահլիճում տեղի ունեցած գրքի  շնորհանդեսը ուսանելի էր բոլոր առումներով ու նախ և առաջ այդ գրքից ու նրա հեղինակից ճառագող հայրենասիրական լիցքերով, նաև դահլիճում տիրող անչափ ջերմ մթնոլորտով:

        <<Քաջարի>> անվանված   գրքի հեղինակը  Արցախյան հերոսամարտի, այդ թվում նաև Շուշիի ազատագրման  մասնակից, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչով ստեղծված  <<Արծիվ Մահապարտների>> հատուկ գումարտակի  զինվորյալ, պատերազմի կրակներում թրծված-իմաստնացած, <<Ասպետաց ակադեմիայի>> գեներալ-մայոր Աղաբեկ Խաչատրյանն է` հայոց բանակում հայտնի  Բեկը:

         Երբ զենքի մարդն է գրիչ վերցնում,  մահվան աչքերին հազար անգամ նայած զինվորը, հաղթանակած հրամանատարը, նշանակում է` նրա հոգում մարտադաշտի պես եռացող  մտքեր, գաղափարներ կան: Նշանակում է` նա լուրջ ասելիք ունի և հոգու  անկասելի մղումով ցանկանում է գեղարվեստական խոսքով  իմաստավորել իր տեսած, իր արած կռիվը:

         Հեղինակի գրչի  տակից դուրս եկած  բառերը,  նրա մտքերը, հայրենասիրական գաղափարները, խորունկ  և ազնիվ հույզերը, սքանչելի պատկերները նման են իր էրզրումցի պապի հրացանից արձակված գնդակին, թիրախ ունեն և հեռահար նպատակ:

          Թիրախը թուրքն է, որ ամեն տեղ  նույնն է, որին, իր Մկրտիչ պապի պատգամով` պետք է խոցել: Նույնիսկ թուրքի նկարն էլ պետք է խոցել: Ազատամարտիկ, զինվոր ու հրամանատար Բեկը  թուրք-ադրբեջանցիների դեմ ծառս եղած  Արցախում իր մարտական ընկերների հետ  խոցեց  թուրքին, խոցեց նաև   հայոց Շուշին  պղծող նրա լուսանկարները:

        Կենաց-մահու  կռիվ տվող  Արցախում  նույն  կերպ է վարվում  <<Քաջարի>> անունը կրող ստեղծագործության  գլխավոր հերոսը`  Արաքսի այն ափին հորն ու մորը կորցրած, սիրած աղջկան կորցրած, ամեն  ինչ տանուլ տված,  հայրենազուրկ Դաղձ Իսամը:   Վիրավոր սիրտը եռացող ատելությամբ   լցված, տարիքն առաջացած  Իսոն գնաց Արցախ և այնտեղ լուծեց իր պապերի դարավոր վրեժը թուրքից`  հագեցնելով  հաղթանակի ծարավը:

       Այդուհանդերձ, Իսամն իր  արյունոտ հիշողություններով շարունակ այնտեղ է, իր բռնազավթված Հայրենիքում` Արևմտյան Հայաստանում: Գլխավոր հերոսի, ասել է թե` նաև  գրքի  հեղինակի  հեռահար նպատակն է այն: Եվ Դաղձ Իսոն այդ մասին է անվերջ պատմում իր երիտասարդ զինվոր ընկերներին` Արցախում տեղի ունեցած կռիվների կարճատև դադարների  ժամանակ:

        Հայոց  ցեղասպանության սահմռկեցուցիչ  պատկերները և ավելի քան 70 տարի հետո տեղի ունեցած Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսական դրվագները վարպետորեն միահյուսված են այս գրքույկում: Այդ զուգահեռների մեջ է նրա  ուժը: Ընդամենը 50 էջանոց այս գրքույկը, որ խնամքով ու պատասխանատվությամբ խմբագրել Է Աիդա Պետրոսյանը, ահավոր խտացում ունի իր մեջ` կորստյան չսպիացող  ցավը և հաղթանակի բերկրանքը: Եվ այդ  երկու անհամատեղելի զգացումների կրողը նույն մարդն է` ստեղծագործության գլխավոր հերոս Դաղձ Իսամը:

        Մեր ժամանակներում հայի հենց այս տեսակն է պետք` ոչ միայն կորուստների համար մորմոքող, այլև թշնամու հանդեպ վրեժխնդրությամբ լցված, ոչ միայն կարոտից տառապող, այլև կռվազան, պատերազմում հաղթանակելու ունակ հայի տեսակը: Դարձյալ արարելու-ստեղծելու, սիրելու ընդունակ հայը: Հենց  սրանք են հայի հոգեկերտվածքի գլխավոր բաղադրիչները, որոնցով էլ հեղինակը կերտել է գլխավոր հերոսի կերպարը: Իր այս ստեղծագործությամբ Աղաբեկ Խաչատրյանը ևւս ապացուցեց-հաստատեց, որ զենքն ու գրիչը նույն զորությունն ունեն: Այս գիրքն ուղղված է այսօրվա և գալիք սերունդներին` որպես կոչ:

        … Բայց  դառնանք  մանկավարժական  հնագույն  դարբնոց-համալսարանում տեղի ունեցած գրքի  շնորհանդեսին ու երկու խոսքով ներկայացնենք նրա մթնոլորտը :

        Դահլիճը լեփ-լեցուն էր  ազատամարտիկներով,  դասախոսներով,  ուսանողներով: Նախագահությունում էին մանկավարժական համալսարանի   գրադարանի տնօրեն,  Արցախյան ազատամարտի մասնակից, <<1000 հայազգի գեներալներ, ծովակալներ>>  հանրագիտարանի հեղինակ Տիգրան Պետրոսյանցը, որը  բարձր մակարդակով և ոգեղեն խոսքով վարեց այդ հրաշալի միջոցառումը, օրվա գլխավոր հերոս, <<Քաջարի>> գրքի հեղինակ Աղաբեկ Խաչատրյանը և նրա մարտական ընկերներ` գեներալ մայոր Սամվել Սաֆարյանը, որ 14 գրքի հեղինակ է, <<Ասպետաց ակադեմիայի>> գեներալ-մայոր  Արսեն  Ֆիդանյանը, Երկրապահ կամավորականների միության աշխատակազմի ղեկավար, Արցախյան ազատամարտի մասնակից, ջոկատի հրամանատար Հակոբ Հակոբյանը /պարոն Հակոբ/, Գիտադատափորձաքննական համալսարանի պրոռեկտոր Հովհաննես Թադևոսյանը, գնդապետ Կարեն  Առաքելյանը /Լյոտչիկ/, Տիգրան Արսենյանը  /ՀԱՄԽ-ից /,  <<Վերադարձ>> կինոսերիալի պրոդյուսեր, դերասան Ռուբեն Հովհաննիսյանը և այլք:

        Անկրկնելի էր նրանցից յուրաքանչյուրի խոսքը` Բեկի և նրա  գրքի մասին:  Եվ նրանք` հրամանատարի զինակիցներն ու  մարտական ընկերները, ասես, վրձնեցին-վերակերտեցին Հայրենիքի զինվորի առինքնող, հմայիչ մարդու  փառահեղ  կերպարը:

       Բեկի խոսքը հակիրճ էր, հատու, հասարակ:

      -Նոր սերունդը մեզանից ավելի ուժեղ է լինելու:

       Ֆիդայի չեն դառնում, ֆիդայի ծնվում են:

      Միայն ֆիզիկապես ամուր և հոգով արիները կարող են ֆիդայի-երկրապահ կամավորական-Հայրենիքի զինվոր  լինել:

       Հետո, զինվորականի  անմիջականությամբ, Բեկը վեր կացրեց դահլիճում նստած ուսանողներից մեկին ու թե` կարո՞ղ ես ասել` երբ է ծնվել Սպարապետ Վազգեն Սարգսյանը:

        Ուսանողը, որ ներկայացավ որպես ապարանցի, Մհեր անունով, վստահորեն նշեց  ոչ միայն Սպարապետի ծննդյան թիվը, այլև` ամիսն ու ամսաթիվը: Եվ Բեկն այնպես ուրախացավ, ինչպես կուրախանար իր ամենամոտիկ հարազատի, իր հոր, իր էրզրումցի պապի մասին կենսագրական ստույգ տվյալներ լսելուց:

       Ապա  դիմելով իր գրքի շնորհանդեսին ներկա  ուսանողներին, խոսքն աղջիկներին ուղղեց.

       -Մեր մայրերն են մեզ աշխարհ բերել, կյանքով նրանց ենք պարտական: Մաղթում եմ ձեզ, աղջիկներ, որ դուք էլ մայրեր դառնաք և Հայրենիքի համար զինվորացու հայ տղաներ լույս աշխարհ բերեք:

         Աղաբեկ Խաչատրյանի գրքի շնորհանդեսը վերածվեց հայրենասիրության մի անմոռաց և հուզիչ դասի:

         Իսկ մի քանի օրից ԼՂՀ-ում հանդիսավորությամբ նշվելու է Եռատոնը: Հրավիրված է նաև Շուշիի ազատագրման  մասնակից Աղաբեկ Խաչատրյանը` Բեկը:

         Ասենք` շնորհավոր  բոլորին ու խորին երախտագիտություն հայտնենք նրանց, որոնք  բովանդակ հայ ժողովրդին մի նոր Մայիսի 9 պարգևեցին: Եվ խոնարհվենք Արցախյան ազատագրական պատերազմում զոհված հերոսների սուրբ հիշատակի առաջ: Եվ աչքի լույսի պես պահպանենք նրանց արյան գնով նվաճված  ազատությունն ու անկախությունը:

http://www.artsakhtoday.com/?p=15628

Просмотров: 1635 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/547
Всего комментариев: 1
0
1 ANNA MARTIROSYAN   [Материал]
Շատ հետաքրքիր միջոցառում էր, հայրենասիրական, դաստիարակչական.......
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ!!!!!!!!

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2021 Хостинг от uCoz