«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #180, 11-10-2011 ԿԻՄ ԲԱԿՇԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՄԵԴԱԼՈՎ Խաչատուր
Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները
հանդիպեցին անվանի գրող, հրապարակախոս, կինոդրամատուրգ, ականավոր լրագրող,
հայ ժողովրդի բարեկամ Կիմ Բակշիի հետ: Գրողն այս անգամ Հայաստանում էր
ռուսաց լեզվի օրերի շրջանակներում: Կիմ Բակշին իր
մասնագիտական գործունեության մեծ մասը նվիրել է Հայաստանի եւ հայ ժողովրդի
պատմագիտական անցյալի ուսումնասիրմանը: Շուրջ չորս տասնամյակ Բակշին կապված
է Հայաստանի հետ. նրա գրչին են պատկանում Հայաստանի պատմության ու
ավանդույթներին նվիրված «Արծիվն ու սուրը», «Ճակատագիրն ու քարը», «Մեր
աշխարհը նման է անիվի», «Մենաստանից` սիրո մասին» եւ բազմաթիվ այլ գրքեր ու
հրապարակումներ: Հատկապես հայտնի է նրա եւ Հովիկ Հախվերդյանի
«Մատենադարան» ֆիլմաշարը, որը յուրօրինակ հանրագիտարան է Հայաստանի եւ
հայերի մասին: Կիմ Բակշին վեց գիրք է հեղինակել
Հայաստանի մասին եւ այժմ տպագրության է պատրաստում յոթերորդը` «98
աստիճաններ» վերնագրով, որը խորհրդանշում է Մատենադարան տանող 98
աստիճանները: Ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա
ներկայացրեց իր պատմագիտական ուսումնասիրությունները` կապված հայ ժողովրդի
անցյալի հետ` համեմելով հետաքրքրական պատմություններով: «Սերը
բացատրություն չի պահանջում, ես սիրեցի Հայաստանը եւ հայերին, ու այդ սերը
Հայաստանի հանդեպ ինձ մղեց գրքեր գրել ձեր հրաշալի երկրի մասին», ասաց Կիմ
Բակշին: Բանասիրական ֆակուլտետի դասախոսներն իրենց
ելույթներում ընդգծեցին մեծ գրողի առանձնակի դերը հայագիտական մշակույթի
մեջ եւ կարեւորեցին նրա մեծ սերն ու հարգանքը հայ ժողովրդի հանդեպ: Կիմ
Բակշիի հետ հանդիպումը մեծ իրադարձություն էր մանկավարժական համալսարանի
ուսանողների համար: ՀՊՄՀ գիտության գծով պրոռեկտոր
Արա Երեմյանը համալսարանի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի
անունից Կիմ Բակշիին պարգեւատրեց «Մանկավարժական համալսարան» մեդալով` հայ
ժողովրդի եւ մշակութային ժառանգության քարոզման գործում գրողի անգնահատելի
ներդրման համար:
Հոկտեմբեր 10, 2011 | 13:14
Խաչատուր
Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները
հանդիպել են անվանի գրող, հրապարակախոս, կինոդրամատուրգ, ականավոր լրագրող
Կիմ Բակշիի հետ: Գրողն այս անգամ Հայաստանում էր ռուսաց լեզվի օրերի
շրջանակներում: Կիմ Բակշին իր մասնագիտական գործունեության մեծ մասը
նվիրել է Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմագիտական անցյալի
ուսումնասիրմանը: Հատկապես հայտնի է նրա եւ Հովիկ Հախվերդյանի
«Մատենադարան» ֆիլմաշարը, որը յուրօրինակ հանրագիտարան է Հայաստանի եւ
հայերի մասին: Կիմ Բակշին վեց գիրք է հեղինակել Հայաստանի մասին եւ
այժմ տպագրության է պատրաստում յոթերորդը` «98 աստիճաններ» վերնագրով, որը
խորհրդանշում է Մատենադարան տանող 98 աստիճանները: Ուսանողների հետ
հանդիպման ժամանակ նա ներկայացրել է իր պատմագիտական
ուսումնասիրությունները կապված հայ ժողովրդի անցյալի հետ` համեմելով
հետաքրքիր պատմություններով: «Սերը բացատրություն չի պահանջում, ես
սիրեցի Հայաստանը եւ հայերին ու այդ սերը Հայաստանի հանդեպ ինձ մղեց գրքեր
գրել ձեր հրաշալի երկրի մասին»,- ասել է Կիմ Բակշին: ՀՊՄՀ գիտության
գծով պրոռեկտոր Արա Երեմյանը` համալսարանի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն
Միրզախանյանի անունից Կիմ Բակշիին պարգեւատրել է «Մանկավարժական
համալսարան» մեդալով` հայ ժողովրդի եւ մշակութային ժառանգության քարոզման
գործում գրողի անգնահատելի ներդրման համար: http://news.am/arm/news/77319.html
|