Կիրակի, 22.05.2022, 19:37
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12757
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Ապրիլ » 8 » ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՈՐ ՊԱՏՎՈ ԴՈԿՏՈՐԸ
08:55
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՈՐ ՊԱՏՎՈ ԴՈԿՏՈՐԸ
ՀՅՈՒՐ ԷՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՀՐԱՆՅԱՆԸ

07.04.2011 թ.

     Ապրիլի 7-ին կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում հանդիպում կազմակերպվեց Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի անդամ, Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Նյու-Յորքի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ, դոկտոր Անդրանիկ Միհրանյանի հետ:
     Հանդիպմանը մասնակցում էին համալսարանի գիտխորհրդի անդամները, դասախոսներ, մագիստրատուրայի ուսանողներ:
     - Ես հպարտ եմ, որ այսօր այստեղ է մեր հայրենակից, աշխարհում բավականին հայտնի մարդ, քաղաքագիտության տեսաբան, քաղաքական կանխատեսող Անդրանիկ Միհրանյանը:- Ներկայացնելով հյուրին ասաց համալսարանի ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը:
     Ռ.Միրզախանյանը հրապարակեց համալսարանի գիտական խորհրդի որոշումը, որով Անդրանիկ Միհրանյանին շնորհվեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:
     Անդրանիկ Միհրանյանը շնորհակալության խոսքից հետո հանդես եկավ ներկա քաղաքական զարգացումների` հատկապես արաբական աշխարհում կատարվող իրադարձությունների մասին հանգամանալից դասախոսությամբ: Նա պատասխանեց նաև տրված հարցերին:


Ալիեւը պատերազմի չի գնա՝ կորցնելու շատ բան ունի

Անպատասխանատու քայլ է փողոցի միջոցով իշխանություն վերցնելու փորձ անելը

Անպատասխանատու քայլ է փողոցի միջոցով իշխանություն վերցնելու փորձ անելը։ Երեկ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կազմակերպված դասախոսության ընթացքում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական խնդիրներին։
Նրա խոսքով՝ ցանկացած իրավիճակում նախընտրելի ճանապարհը նորմալ ընտրական գործընթացն է։ Քաղաքագետն անհեթեթ է համարել ներկայում արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացները հայաստանյան գործընթացների հետ համեմատելու բոլոր փորձերը, քանի որ Հայաստանում իշխանության ուզուրպացման մասին խոսք անգամ լինել չի կարող։ «Այստեղ անցումները տեղի են ունեցել նույնիսկ շատ ավելի փափուկ, քան ետխորհրդային այլ երկրներում. Հայաստանում ոչ ոք տանկերով չի կրակել խորհրդարանի վրա, ինչպես դա եղավ Ռուսաստանում կամ նույնիսկ Վրաստանում եւ Ադրբեջանում, որտեղ քաղաքացիական բախումներն ավարտվեցին արյունահեղությամբ»,– ընդգծել է Ա. Միհրանյանը։
Նրա ներկայացմամբ՝ նույնիսկ սոցիալ–տնտեսական խնդիրների առկայությունը չպետք է Հայաստանում հանգեցնի ներքին անկայունության, քանի որ այն կարող է կործանարար լինել։
Հետխորհրդային տարածքում Իլհամ Ալիեւն ամենախոցելի քաղաքական գործիչն է, տեսակետ է հայտնել Ա. Միհրանյանը՝ ավելացնելով, որ Հեյդար Ալիեւն իր իշխանության վերջին շրջանում հաջողեցրել է գահը փոխանցել որդուն, ինչը հակասում է ժողովրդավարական բոլոր սկզբունքներին, սակայն Արեւմուտքը, ելնելով իր էներգետիկ շահերից, աչք փակեց այդ երեւույթի վրա։ «Այս երեւույթը նկատվում էր նաեւ արաբական երկրներում, բայց այնտեղ ժողովուրդը չհանդուրժեց գահի փոխանցումը հորից որդուն»,–ասել է փորձագետը։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ Ա. Միհրանյանը նշել է, որ ստատուս քվոյի խախտումը ձեռնտու չէ ոչ ոքի, ուստիեւ հավանական չէ։ «Չնայած իր ամպագորգոռ հայտարարություններին, Ալիեւը շատ կորցնելու բան ունի եւ չի գնա պատերազմի. նավթադոլարները, որոնք ստանում է Ադրբեջանը, չեն գնում ժողովրդի գրպանը, այլ կենտրոնանում են կոնկրետ կլանի ձեռքերում»,–շեշտել է քաղաքագետը։
Պատասխանելով «Արմենպրեսի» այն հարցին, թե, արդյոք, հայկական դիվանագիտությունը համարժեք պատասխան տալի՞ս է ադրբեջանական հոխորտանքներին՝ Ա. Միհրանյանը նշել է, որ վերջին 2—3 տարիների հայկական դիվանագիտության մասին կարելի է միայն դրվատանքով խոսել, քանի որ այն աննախադեպ է եղել եւ բարձրացրել է Հայաստանի խնդիրները միջազգային բոլոր պատկան կառույցներում։ «Ինքներս էլ տեսանք, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ոլորտում նույնիսկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շեշտեց, որ գնդակը Թուրքիայի դաշտում է, եւ նման ձեռքբերումներ տեղի են ունենում գրեթե բոլոր ոլորտներում»,–հավելել է քաղաքագետը։
Արաբական տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձություններին չի կարելի միանման գնահատականներ տալ, ասել է քաղաքագետը՝ շեշտելով, որ շատ վերլուծաբաններ ենթարկվում են ամեն ինչ ընդհանրացնելու եւ միանման գնահատականներ տալու գայթակղությանը։
Այդ երկրներում առկա են տարբեր հարցեր. այն պարագայում, երբ Եգիպտոսում ու Թունիսում կա երիտասարդության թվաքանակի գերաճ, ինչն աշխատանքի եւ չլուծված սոցիալ–տնտեսական խնդիրներ է բերում, Բահրեյնում խնդիրները միջկրոնական են, Լիբիայում՝ միջցեղային։
«Սակայն, ամեն դեպքում պետք է հիշել, որ բռնի հեղափոխությունների արդյունքները կարող են նույնիսկ ավելի բռնի եւ աղետաբեր լինել, քան հենց ինքը հեղափոխությունն է»,–շեշտել է Ա. Միհրանյան։
Անդրանիկ Միհրանյանը բուհի կառավարման խորհրդի որոշմամբ ստացել է համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի խոսքով՝ Միհրանյանն այն բացառիկ գիտնականներից է, ով ունի խորը վերլուծական ունակություններ եւ տեսնում է հասարակական գործընթացների զարգացման ուղին։

08-04-2011


















Просмотров: 1293 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/203
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2022 Хостинг от uCoz