| 
				
			 «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 01-07-2011 
 
 | ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ | Տեղադրվել է` 2011-07-01 00:00:07 (GMT +04:00) | 
 ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ՈՒ ՄԵՑԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ Ի. Պ. Երեկ
 Հայկական պետական մանկավարժական համալսարանում կնքվել է պայմանագիր 
Մանկավարժական համալսարանի ու ԳԱԱ-ի Ֆիզիկական հետազոտությունների 
ինստիտուտի միջեւ: Պայմանագրի համաձայն` այսուհետեւ մանկավարժական 
համալսարանն աճեցնելու է արհեստական բյուրեղներ եւ Ֆրանսիայի Մեցի 
համալսարանի հետ Մանկավարժական համալասարանը ստեղծելու է լաբորատորիա: Մեցի
 համալսարանի պրոֆեսոր Միշել Ալիերի փոխանցմամբ` լաբորատորիայի ստեղծումն 
ու արհեստական բյուրեղներ աճեցնելու նախաձեռնությունը կրթությունը 
գիտությանը մոտեցնելու լավագույն քայլերից են: Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն էլ նշեց, որ այսպես ուսանողներին հնարավորություն կտրվի դրսեւորվելու նաեւ գիտահետազոտական գործունեության մեջ: Երեկ
 Մանկավարժական համալսարանում ստորագրվեց նաեւ «ֆոտոնիկական, ժամանակակից 
նյութեր ֆոտոնիկայի ու օպտիկական սենսորների համար» հայ-ֆրանսիական 
լաբորատորիայի ստեղծման նախագիծ: |