«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #120, 30-06-2011
| Տեղադրվել է` 2011-06-30 00:00:56 (GMT +04:00) |
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ
ԿԱՃԵՑՆԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲՅՈՒՐԵՂՆԵՐ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանում կկնքվի երկու պայմանագիր:
Առաջինը` Մանկավարժական համալսարանի եւ ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական
հետազոտությունների ինստիտուտ»-ի միջեւ` համատեղ գիտաուսումնական «Ոչ
գծային օպտիկական, լազերային եւ ֆոտոնիկական բյուրեղների լաբորատորայի»
ստեղծման պայմանագիր: Համատեղ լաբորատորիան կգործի համալսարանի համակարգում: Այն
ստեղծվում է Մանկավարժական համալսարանի «Քվանտային էլեկտրոնիկայի եւ
ինտեգրալ օպտիկայի նոր նյութերի» լաբորատորիայի եւ Ֆիզիկական
հետազոտությունների ինստիտուտի «Ոչ գծային բյուրեղների եւ սարքաշինության»
լաբորատորիայի բյուրեղների աճեցման խմբի բազաների հիման վրա: «Բյուրեղների
աճեցման խումբը» ինստիտուտի կառուցվածքային փոփոխությունից հետո կվերածվի
«Օքսիդային բյուրեղների աճի» լաբորատորիայի: Լաբորատորիան լինելու է Մանկավարժական համալսարանի կառուցվածքում շահույթ չհետապնդող, ոչ առեւտրային ստորաբաժանում: Կստորագրվի
նաեւ միջազգային հայ-ֆրանսիական «ֆոտոնիկական, ժամանակակից նյութեր
ֆոտոնիկայի եւ օպտիկական տվիչների /սենսորների/ համար» լաբորատորիայի
ստեղծման մասին պայմանագրի նախագիծ: Ֆրանսիական կողմն այն ստորագրել է, իսկ
հայկական կողմից կստորագրի ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
|