Կիրակի, 29.06.2025, 16:45
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11373
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Հուլիս » 6 » ՀԱԳԵՑԱԾ ՕՐԵՐ
15:14
ՀԱԳԵՑԱԾ ՕՐԵՐ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԱԲԱԹ-ԿԻՐԱԿԻ

Հուլիսի 4-ի շաբաթ և 5-ի կիրակի օրերը խիստ մշակութային ստացվեցին:

Շ ա բ ա թ
 

Իմ լավ բարեկամ Հովհաննես Պապիկյանի հրավերով «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում ակընդիր եղա նրա և Շուշանիկ Սահակյանի նկարած «Էն ուրիշ Ֆրունզիկը» վավերագրական ֆիլմին: Մեկ բառով ամբողջացնեմ խոսքս՝ ՀՐԱՇԱԼԻ էր: Անկախ երևանյան ահավոր շոգին, անկախ առկախված փողոցները, դահլիճում էր հայոց մտավորականության ծաղիկը: Ֆիլմն ընդունվեց հոտընկայս ու երկարատև ծափահարություններով, բազմաթիվ բարեմաղթանքներով:

Կ ի ր ա կ ի
 

Մտավորականների մի խմբի հետ, որ հավաքագրել է ճարտարագիտական համալսարանի դասախոս, արժանավոր մտավորական Ռոմիկ Հովնանյանը, մեկօրյա արշավ իրականացրեցինք Հառիճ-Մարալիկ քաղաքներ: 
Ճանապարհին, ըստ նախնական պայմանավորվածության, Արթիկ քաղաքում մինչև Հառիճ մեկնելը և Հառիճից վերադարձին հյուրընկալվեցինք Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխարհագրության ամբիոնի վարիչ Աշոտ Աջամօղլյանի հյուրընկալ հարկի տակ: Այստեղ նրա ամբողջ ընտանիքը մայրիկի գլխավորությամբ, հարևանները, Արթիկ քաղաքի քաղաքապետը հոյակապ ընդունելություն կազմակերպեցին: Ճանաչողական բավականին հաջող ներկայացում կատարվեց Հառիճի պատմամշակութային համալիրում, որ նաև գործող եկեղեցի և ուսումնական կենտրոն է:
Մարալիկ քաղաքի կենտրոնական հրապարակում խումբը այցելեց և հիշատակի գլուխխոնարհում կատարեց Հայոց վրիժառության ռահվիրա Սողոմոն Թեհլիրյանի նորաբաց արձանին:
Խմբի կազմում էր նաև երգչուհի-երգահան Լիլիթ Համբարձումյանը, որ սիրով կատարեց մեր համատեղ «Զորավար», «Ձեզնով սկսվեց» երգերը:

Просмотров: 1083 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հուլիս 2015  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz