Չորեքշաբթի, 23.06.2021, 23:19
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16446
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Օգոստոս » 5 » ԳՐՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
10:47
ԳՐՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ԳԻՐՔԸ՝ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

Միշտ այն համոզմանն եմ եղել, որ գիրքը պիտի լինի գրադարանում: Միշտ: Եվ այդ համոզումը բացարձակ կապ չունի, որ բազային գրադարանային կրություն ունեմ, անգամ որևէ կապ չունի այն բանի հետ, որ գրադարանի տնօրեն եմ: 
Այդպես մտածել եմ միշտ: 
1970-1980-ական թվականներին իմ ամենասիրելի գրախանութը Բուկինիստականն էր ներկա Մաշտոցի պողոտայի վրա: Երբեմն ժամերով թերթում էի դարակներին շարված գրքերը ու ընտրում էի հատկապես այն գրքերը, որ հեղինակները ջերմ նվիրատվական խոսքերով նվիրել էին մեկ ուրիշ հայտնի անձի: Մտածում էի, որ նվեր ստացողն ավարտել է երկրային կյանքը և նրա ժառանգները, որոնց այլևս պետք չէր այդ գիրքը՝ հանձնել էին վերավաճառման:
Այդպիսին է կյանքը: Այսօր ապրող անհատի ժառանգները պարտադիր չէ, որ պահեն այդ գրքերը, առավել ևս որ չեն գնացել ծնողների մասնագիտական հետքերով, իսկ որ ավելի հիմնավոր է՝ գրքերը իրենց պահարաններով կամ գրադարակներով տանը զգալի տեղ են զբաղեցնում, փոշի են հավաքում և այդպես շարունակ: Ու... գրքերը իրենց հազվադեպ մակագրություններով, որոնք երբեմն գրքից շատ ավելին արժեն/ պիտի գնան վերամշակման կամ լավագույնս՝ վերավաճառքի:
Եվ այսպես ինչքան արժեքավոր գրքեր ու անգնահատելի մակագրություններ են ոչնչանում:
Այս ամենը գրեցի, որ կարողանամ ասել բոլոր գիրք տպագրողներին, որ եթե նվիրելու խնդիր է՝ ձեր տպագրած գրքերը առաջին հերթին նվիրեք գրադարաններին:
Եվ որպեսզի խոսքս դատարկ չհնչի ավելացնեմ, որ իմ «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գրքի օրերս հրատարակված «1100 armenian generals and admirals» անգլերեն տարբերակի օրինակը և «Չորեքշաբթի Ա» ժողովածուն նվիրում եմ իմ շատ սիրելի Հասմիկ Կարապետյանի ղեկավարած Ավետիք Իսահակյանի անվան գրադարանին:
Համոզված եմ, որ գրադարանում գրքերը երկար-երկար «կապրեն»:

Տիգրան ՊետրոսՅանց

Просмотров: 780 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Օգոստոս 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2021 Хостинг от uCoz