Շաբաթ, 20.04.2024, 01:53
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2019 » Մայիս » 12 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
16:12
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

300-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ 

2019 թ-ի մայիսի 11-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 300–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման մասնակիցներին ջերմորեն շնորհավորեց «Չորեքշաբթի» գրական ակումբի 300–րդ հանդիպման առթիվ; Նա շեշտեց, որ վեցուկես տարում, որքան ժամանակ որ գործում է «Չորեքշաբթի» գրական ակումբը, հանդիպումներին մասնակցել է 500-ից ավելի ուսանող ու քաղաքացի, հրատարակվել է նույնանուն 5 ժողովածու:Այդ գրքերում հրատարակվել են Արցախի մասնաճյուղի անդամները, Կապանի գրական խմբակի, Գևորգյան հոգևոր ճեմարանի գրական խմբակի, «Սահման» գրական խմբակի անդամները: Եղել են բազմաթիվ այցելություններ, հանդիպումներ:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց նորեկներ, Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Զորայր Թաթիկյանին և զբոսավար Մարիամ Գևորգյանին:

Հոբելյանական հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Մարգարիտ Հովսեփյանը /«Անվերնագիր»/, Ազնիվ Պետրոսյանը /«Եղի՛ր Դավիթ»/, Աննա Վանը /«Բարին եմ ուզում»/, Կարինե Ամիրյանը /«Տանջող կարոտ»/, Վարդան Գրիգորյանը /«Հայրենիքիս»/, Էվելինա Միրզոյանը /«Հնչյուններ»/, Մարիամ Գրիգորյանը /«Խաղասենյակը»/, Հասմիկ Շուշոյանը /«Մեր այբուբենը»/, Զորայր Թաթիկյանը /«Զրույց»/, Մելսիդա Հակունցը /«Ոշացած Մելոն»/, Գարիկ Գալոյանը /«Մորս»/, Ալլա Մխիթարյանը /«Ու մարեմ, մարեմ»/, Վազգեն Տեր-Հարությունյանը /մի թարգմանություն կարդաց Սիրանուշ Գրիգորյանի գրքից/, Մարիամ Թարվերդյանը /«Աշխարհում կա՞մ, թե չկա՞մ»/, Սիրանուշ Գրգորյանը /«Համտես»/, Աշուղ Աստղնուշը /«Լույս և ստվեր» հատված պոեմից/, Զաբելա Աբելյանը /«Չորեքշաբթիին», «Երկինք եմ նայում»/:

Հանդիպման մասնակիցները երեկոյան կատարել են գրառումներ:

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ: Հաճելի էր լսել նրանց մասին, ովքեր, դեռևս, 2014 թվականից անդամակցելով ակումբի աշխատանքներին, ակումբի հետ տարիներ ու իմաստություն կուտակեցին` ծանոթանալով ու սիրելով իրար, միացան ու ընտանիք կազմեցին, ունեցան երեխաներ, լսեցին ու այցելեցին մեր երկրի արժանահիշատակ վայրեր, իրենց պարտքը կատարեցին Հայոց հզոր բանակում, դաստիարակվեցին հայրենասիրությամբ ...
Լսեցինք նոր ստեղծագործություններ, ստացանք օգտակար խորհուրդներ, լիցքավորվեցինք ...

ՍԻՐԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ: Չորեքշաբթի ակումբը իմ հայրական օջախի նման ձգում է ինձ: Հուզված տխրությունից, թե ուրախության պահին, ես այստեղ եմ շտապում:Շնորհակալ եմ, որ կաք իմ կյանքում:ՊետրոսՅանց ընտանիքի բոլոր անդամնեին անկեղծ հուզմունքով գրկում եմ:Այստեղ մարդ անհատը բացահայտում է ինքն իրեն: Ջերմությունից ու անկեղծությունից հաճախ են կարմրում այտերս,խոսքս դառնում է շփոթ:Ես ինձ այստեղ միշտ չարաճճի մանուկ եմ զգում,որ ասում է ՛՛չիկարելին՛՛:

Հանդիպման շարունակությունը շատ տոնական էր: Տիգրան ՊետրոսՅանցը կտրեց «Չորեքշաբթի» տորթը, որ համտեսեցին բոլորը: Ուրախությամբ, երգ ու պարով նշվեց ակումբի 300-րդ հանդիպումը ... Այս բաժնի կազմակերպիչներն էին Մարիամ Թարվերդյանն ու Կարինե Ամիրյանը:

Եղան նաև նվիրատվություններ:
Ալլա Մխիթարյանը Տիգրան Պետրոսյանցին նվիրեց Հայոց եռագույնով և իր պատկերով գավաթ, Մարգարիտ Հովսեփյանը՝ ֆլոնենցիայից բերած գրիչ, Մելսիդա Հակունցը՝ Անդրանիկ Զորավարի նորահայտ նկար: Մելսիդա Հակունցը հանդիպման մասնակիցներին նվիրեց ամերիկաբնակ հայ բանաստեղ Դանիել Դավթի օրերս Երևանում հրատարակված «Երկնային հաշվետվություն» գրքի մեկական օրինակ:

Լուսանկարները՝ Արմենուհի Մելքոնյանի, Էվելինա Միրզոյանի, Մարիամ Գրիգորյանի

Просмотров: 645 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Wyjtmg  
0
atorvastatin 20mg generic <a href="https://lipiws.top/">atorvastatin 20mg us</a> lipitor 10mg uk

1 Zlbszq  
0
order lipitor 10mg generic <a href="https://lipiws.top/">generic atorvastatin 40mg</a> atorvastatin 40mg tablet

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz