297-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2019 թ-ի ապրիլի 20-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 297–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց հայաստանյան վերջին շաբաթվա իրողությունների մասին:
Հանդիպման մասնակիցները շնորհավորեցին Վարդան Գրիգորյանին ծննդյան օրվա առթիվ:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Վարդան Գրիգորյանը /«Չենք մոռանա»/, Ալլա Մխիթարյանը /«Խոստովանանք»/, Սիրանույշ Գրիրորյանը ևՎազգեն Տեր-Հարությունյանը /Սիրանույշի Տատս ու պապս ստեղծագործության ռուսերեն թարգմանությունը/, Մարիամ Թարվերդյանը /«Խունացած կտավ», «Գարնան հեքիաթ»/:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Լուսանկարը՝ Սյուզաննա ԱռաքելՅանի |