| 
				
			 294-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ 
 2019 թ-ի մարտի 30-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 294–րդ հանդիպումը: Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց աշխարհակարգային իրողությունների մասին: Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նոր անդամներ Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Երանուհի Սիրեկանյանին, բանաստեղծ, երգչուհի Կարինե Մկրտչյան-Կիկոյանին: Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Կարինե Մկրտչյան-Կիկոյանը /«Հերթապահ քույր», «Գյումրիից այն կողմ»/, Մելսիդա Հակունցը /«Հոգու կանչ»/, Վազգեն Տեր-Հարությունյանը /Սիրանույշ Գրիգորյանի վեց՝ «Ընկերս», «Անվերնագիր», «Գրկիր ինձ», «Բաց է պատուհանը», «Ով սիրում է Հայրենիքը», «Ծունկս» բանաստեղծությունների ռուսերեն թարգմանությունը/, Վարդան Գրիգորյանը /«Կտեսնես, երկի՛ր»/, Հասմիկ Շուշոյանըանը /«Անձրև»/, Ալլա Մխիթարյանը /«Ուխտել էի»/, Երանուհի Սիրեկանյանը /«Մի դարավոր ցավ կա իմ մեջ»/, Մարիամ Թարվերդյանը /«Մի տրորեք ծիլերը կանաչ», «Տիրանի խորհուրդը»/, Նանա Մկրտչյանը /հատված վեպից/: «Մշակութային լուսանցք» բաժնում Կարինե Մկրտչյան-Կիկոյանը ներկայացրեց մի քանի երգ, Վազգեն Տեր-Հարությունյանը՝ նվագեց դաշնամուրի վրա: Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: Լուսանկարները՝ Նանա Մկրտչյանի |