286-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2019 թ-ի հունվարի 26-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 286–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ջերմորեն շնորհավորեց Հասմիկ Շուշոյանին տարեդարձի առթիվ, մաղթեց երջանիկ տարի, ստեղծագործական և աշխատանքային հաջողություններ:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Մելսիդա Հակունցը /«Ձյան ճերմակ փաթիլ»/, Ալլա Մխիթարյանը /«Զինվորին»/, Հրանուշ Ներսիսյանը /«Անվերնագիր»/, Կարինե Ամիրյանը /«Զինվորին», «Իմ պապը»/, Մարիամ Թարվերդյանը /«Չեմ հասկանում»/, Հասմիկ Շուշոյանը /«Տարիքից անկախ»/, Աշուղ Աստղանուշը /«Պենելոպեն ինձ էլ չի համոզի» և մի երգ/, Իզաբելլա Հովհաննիսյանը /«Չկարողացավ կրակել»/, Վարդան Գրիգորյանը /«Եկեք ինձ այցի»,«Արարատ»/, Ասյա Եղիազարյանը /«Գաղթական մոր պատմությունը»/, Տիգրան ՊետրոսՅնցը /«Եռաբլուր»/:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման բոլոր մասնակիցներին նվիրեց իր «Հայաստան, իմ սեր» գիրքը:
Հանդիպման ավարտին մասնակիցները կենաց խոսք ասացին հոբելյարին: |