285-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2019 թ-ի հունվարի 19-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 285–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ջերմորեն շնորհավորեց Մարիամ Թարվերդյանին, Կարինե Ամիրյանին, Տաթև Ենոքյանին տարեդարձերի առթիվ, մաղթեց երջանիկ տարի մինչ հաջորդ տարեդարձը, կամեցավ, որ առաջիկա տարում նրանք ունենան ստեղծագործական և աշխատանքային հաջողություններ:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Կարինե Ամիրյանը /«Մարած հույսեր»/, Սիրանուշ Գրիգորյանը /«Ազատություն կրքին»/, Վարդան Գրիգորյանը /«Իմացեք»/, Մելսիդա Հակունցը /«Շուշան»/, Սիմոն Հովհաննիսյանը /«Ամանորի հրաշք»/, Ալլա Մխիթարյանը /«Վարպետի ննջարանում»/, Մարիամ Թարվերդյանը /«Ապրել է պետք»/:
Հանդիպման ավարտին մասնակիցները կենաց խոսք ասացին հոբելյարներին:
Լուսանկարները՝ Տաթև ԵնոքՅանի |