281-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2018 թ-ի դեկտեմբերի 1-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 281–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը շնորհավորեց Մարիամ Թարվերդյանին օրերս հրատարակված «Հոգուս գույները» գրքի առթիվ և գրքից մի քանի բանաստեղծություն կարդաց:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Նանա Մկրտչյանը /«Թեք կտուր»/, Կարինե Ամիրյանը /«Էլեգիա»/, Իզաբելլա Հովհաննիսյանը /«Մեր այբուբենը»/, Մելսիդա Հակունցը /Մեզ եմ հիշում/, Օվսաննա Մալխասյանը /«Բումերանգ»/, Վարդան Գրիգորյանը /«Տուն արի»/, Մարինա Հակոբյանը /«Հայրենիեզերք»/, Արևիկ Պողոսյանը /«Մենություն»/, Մարիա Հեպինյանը /«Այս աշխարհը»/, Գարիկ Գալոյանը /«Մի օր»/, Հրանուշ Ներսիսյանը /«Մեր գյուղը»/, Արմո Առաքելյանը /«Արդարություն կոչվածին», «Էություն»/, Մարիամ Թարվերդյանը /«նմեղեդի երգ»/, Սյուզաննա Առաքելյանը /«Ժամանակը»/, Տիգրան ՊետրոսՅանցը կարդաց իր «Հայաստան, իմ սեր» բանաստեղծությունը, իսկ Վազգեն Տեր-Հրությունյանը դրա ռուսերեն թարգմանությունը:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան Պետրոսյանցը:
Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարը՝ հեղինակի |