277-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2018 թ-ի հոկտեմբերի 27-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 277–րդ հանդիպումը:
Հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին Հոկտեմբերի 27 զոհերի հիշատակը:
Հանդիպման սկզբում Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց մեր երկրի ներքաղաքական խնդիրների մասին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Զաբելա Աբելյանը /«Կարոտներս»/, Կարինե Ամիրյանը /«Մեր դափնին»/, Արմենուհի Դարչինյանը /«Անցածս ու ներկաս»/, Աշուղ Աստղանուշը /«Գուսան Շերամին»/, Մելսիդա Հակունցը /«Անմահների հրամանը»/, Վարդան Գրիգորյանը /«Քո ամեն ինչն է»/, Սիրանույշ Գրգորյանը /«Ուզում եմ»/, Գարիկ Գալոյանը /«Նամակ»/, Գոհար Քեթցյանը /«Աշխարհ», «Խենթ հուշ», «Երբեմն»/, Արուս Ասլանյանը /«Հոկտեմբերի 27»/, Հասմիկ Շուշոյանը /«Սավառնիր արծիվ»/, Վազգեն Տեր-Հարությունյանը /«Մայրս» բանաստեղծության թեմայով երգը/, Մարիամ Թարվերդյանը /«Հոգուս ժպիտը», «Քամուն խառնված»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան Պետրոսյանցը:
Հանդիպման ավարտին անկեծ զրույց ծավալվեց գրականության և ոչ միայն գրականության թեմաներով:
Աշուղ Աստղանուշը մի քանի երգ երգեց: Նա և Վազգեն Տեր-Հարությունյանը երգ կատարեցին Մելսիդա Հակունցի բառերով:
Սյուզաննա ԱռաքելՅանի
Լուսանկարը՝ Անուշավան Հովսեփյանի |