276-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2018 թ-ի հոկտեմբերի 20-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 276–րդ հանդիպումը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Կարինե Ամիրյանը /«Աշնան հորովել»/, Զաբելա Աբելանը /«Մայրական», «Օրվա ուսոին»/, Արմենուհի Դարչինյանը /«Հարց նավապետին»/, Օվսաննա Մալխասյանը /«Պարզիր առագաստներդ»/, Վարդան Գրիգորյանը /«Արարատին»/, Իշխան Բադալյանը /«Ես գալիս եմ»/, Արմո Առաքելյանը /«Եթե այսքան»/, Վազգեն Տեր-Հարությունյանը /«Մայրս»/, Մարիամ Թարվերդյանը /«Երանի», «Մի բուռ մասունք», «Տատի օրհնանքը»/, Տիրայրը /Վլադ Հախումյանը, «Կարոտ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան Պետրոսյանցը:
Հանդիպման սկզբում անկեծ զրույց ծավալվեց գրականության և ոչ միայն մերձգրականության թեմաներով:
Սյուզաննա ԱռաքելՅանի
Լուսանկարը՝ հեղինակի |