273-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2018 թ-ի սեպտեմբերի 29-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 273–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց ստեղծագործական ներշնչանքի, ստեղծագործելու պայմանի, նյութ քաղելու, նյութը ներկայացնելու արվեստի մասին, անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց գրական ակումբի նորեկներ Օվսաննա Մալխասյանին, Մանկավարժական համալսարանի 1-ին կուրսեցի Հրանուշ Ներսիսյանին, Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի աշխատակից Հասմիկ Շուշոյանին, Շուշանիկ Հովհաննիսյանին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Կարինե Ամիրյանը /«Գիշերային ֆանտազիա», «Արևն ու ամպը»/, Զաբելա Աբելյանը /«Ծաղկահավաք է»/, Սիրանուշ Գրիգորյանը /«Աղջիկը տանիքում»/, Մելսիդա Հակունցը /«Չկա ձեզ նման»/, Օվսաննա Մալխասյանը /«Հավերժ», «Կոչ»/, Շուշանիկ Հովհաննիսյանը /«Կյանքի դասը», «Գեղեցկություն»/, Վարդան Գրիգորյանը /«Թոթափիր քեզ»/, Հասմիկ Շուշոյանը /«Իմ թավշյա քաղաք», «Սիրում եմ կյանքը այս խենթ», «Կապույտ երազ»/, Արմո Առաքելյանը /«Արարչական», «Ինչպես ասեմ»/, Կլավդիա Մկոյանը /«Ինչ է գեղեցկությունը»/, Հրանուշ Ներսիսյանը /«Լուսաբացին», «Ես գտա քեզ», «Դեն նետիր»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան Պետրոսյանցը:
Սուսաննա ԱռաքելՅան
Լուսանկարը՝ հեղինակի |