272-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2018 թ-ի սեպտեմբերի 22-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 272–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց ստեղծագործական ներշնչանքի, ստեղծագործելու պայմանի, նյութ քաղելու, նյութը ներկայացնելու արվեստի մասին, անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին:
Տիգրան ՊետրոսՅանցը շնորհավորեց Զաբելա Աբելյանին տպագրված «Ինչ եմ անում...» գրքի համար և նշեց, որ հոկտեմբերի 12-ին գրադարանում կկազմակերպվի գրքի շնորհանդեսը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց գրական ակումբի նորեկներ «Ոսկե հրաշք» գրքի հեղինակ Շողեր Քոչարին և Արմենուհի Դարչինյանին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Զաբելա Աբելյանը /«Մորս», քառատող/, Կարինե Ամիրյանը /«Կոչ հայրենյաց»/, Արմենուհի Դարչինյանը /«Ու թե որ», «Գիշերվա մութը»/, Մելսիդա Հակունցը /«Ազգ իմ»/, Վարդան Գրիգորյանը /«Ոնց մոռանաս»/, Սիմոն Հովհաննիսյանը /«Կատարյալ ստվեր»/, Լուսինե Հարությունյանը /«Կնոջ կյանքում»/, Արմո Առաքելյանը /«Դու և ես»/, Վազգեն Տեր-Հարությունյանը /«Դանակ»/, Շողեր Քոչարը /«Միկրոաշխարհ», «Զորաց քարեր», «Նշենի»/, Մարիամ Թարվերդյանը /«Երկրիս հոգսը»/, Տիրայր Վլադ Հախինյանը /«Հայուհիներին»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան Պետրոսյանցը: |