270-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2018 թ-ի սեպտեմբերի 8-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 270–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց անցած երկու շաբաթում տարբեր գրական միջոցառումների մասին: Խոսկցությանը մասնակցեցին հանդիպման մասնակիցները:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Ռիմա Սիմոնյանը /«Կուզեմ հիմա»/, Կլավդիա Մկոյանը /«Զինվորի երազը»/, Վարդան Գրիգորյանը /«Արցախ»/, Հմայակ Մկրտչյանը /«Ստվարաթղթե կոշիկի տակացուները»/, Արմեն Գևորգը /«Ջութակ»/, Իշխան Բադալյանը /«Իմ Հայաստան»/, Արմո Առաքելյանը /«Փոխվում է օրը»/, Սիմոն Հովհաննիսյանը /«Սպիտակից էլ բաց»/, Մերի Միրզոյանը /«Հայրենիքիս»/, Մարիամ Թարվերդյանը /«Լուսաբացը»/, Սիրանուշ Գրիգորյանը /«Հայ եմ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում յուրաքանչյուրը կարդաց մեկական ստեղծագործություն:
Կլավդիա Մկոյանը ասմունքեց Եղիշե Չարենցի ստեղծագործություններից մեկը:
Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարը՝ հեղինակի |