264-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2018 թ-ի հուլիսի 21-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 264–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ծավալուն խոսք ասաց նախորդ շաբաթվա ընթացքում երկրում ծավալված գործընթացների մասին: Նա խոսեց անցած երկու շաբաթվա ընթացքում շահագրգիռ անձանց և կազմակերպությունների հետ ունեցած քննարկումների մասին՝ Հայաստանի Թագավորական կուսակցության վերականգնման և առաջիկա ընտրություններին մասնակցել առումով: Քննարկված հարցերի շուրջ ծավալվեց խորքային քննարկում:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Զաբելա Աբելյանը /«Ինչքան երգեր հորինեցի», «Բարդին»/, Կարինե Ամիրյանը /«Մեր երկիրը», «Գովաբանություն և գոհաբանություն»/, Մելսիդա Հակունցը /«Արարատ», «Զրույց ինձ հետ»/, Վարդան Գրիգորյանը /«Խառը մտքեր», «Թող որ»/, Աշուղ Աստղանուշը /«Ինչ կարմիր գինի», «Սև վարդի փուշ է» երգ/, Իշխան Բադալյանը /«Հայոց երգը», «Նոր երգերը Հայաստանի»/, Հասմիկ Իսրայելյանը /«Ես գրկեցի մթությունը», «Դու իմ երազում»/, Արմո Առաքելյանը /«Թե քռ կողքին», «Իմ խնդիրը»/, Սիրանույշ Գրիգորյանը /«Քարե երազ», «Մարմինս»/, Տիրայր Հախումյանը /«Հայրենի եզերք», «Քեզ սիրելով», «Բարով եկաք դուք քամիներ»/, Սյուզաննա Առաքելյանը /«Նանարը»/, Լուսինե Հարությունյանը /«Աշխատավայրում»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարները՝ հեղինակի |