263-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2018 թ-ի հուլիսի 7-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 263–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ծավալուն խոսք ասաց նախորդ շաբաթվա ընթացքում երկրում ծավալված գործընթացների մասին: Խոսակցություն ծավալվեց Ամուլսարի ոսկու հանքի և Հայոց Առաքելական եկեղեցու Գեղարդի մասին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Զաբելա Աբելյանը /«Բառերս»/, Կարինե Ամիրյանը /«Ամառը», «Իմ կապուտաչյա»/, Սիրանույշ Գրիգորյանը /«Կոտրված թևերով արծիվներ», «Պարտեզս մի օր ջրեցի»/, Վարդան Գրիգորյանը /«Արարատին»/, Իշխան Բաբայանը /«Այս աշխարհից դուրս եմ գալիս», քառյակ/, Արմո Առաքելյանը /«Կյանքում ամեն բան»/, Վան Եղեգը /«Ապրիլյան երկինք»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Վան Եղեգը, Իշխան Բադալյանը, Վարդան Գրիգորյանը, Սիրանուշ Գրիգորյանը, Կարինե Ամիրյանը, Զաբելա Աբելյանը կարդացին մեկական բանաստեղծություն:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց իր հնարավոր քաղաքականություն վերադառնալու, դեռևս 1988 թվականին իր հիմնած և 2006 թ-ին դատարանի որոշմամբ փակված Հայաստանի Թագավորական կուսակցության վերականգնման և առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին:
Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարը՝ հեղինակի |