Կիրակի, 29.06.2025, 17:09
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12770
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 11
Гостей: 11
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2018 » Հուլիս » 1 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
14:19
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

262-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2018 թ-ի հունիսի 30-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 262–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը ծավալուն խոսք ասաց նախորդ շաբաթվա ընթացքում երկրում ծավալված գործընթացների մասին:

Աշուղ Աստղանուշը /Աստղիկ Մելիքբեկյան/ խոսեց եղբոր, Մանկավարժական Համալսարանի բանասիրական ֆակուլտետի 1980 թ-ի շրջանավարտ, համակուրսեցի, վաղամեռիկ Աշոտ Մելիքբեկյանի մասին և Տիգրան ՊետրոսՅանցին նվիրեց իր և վաղամեռիկ եղբոր որդու՝ Դավիթ Մելիքբեկյանի նախաձեռնությամբ հրատարակված Աշոտ Մելիքբեկյանի «Հիշողության կրակ» բանաստեղծությունների գիրքը:

Տիգրան ՊետրոսՅանցը առաջարկեց «Չորեքշաբթի» գրական ակումբի առաջիկա հանդիպումներից մեկը նվիրել Աշոտ Մելիքբեկյանի հիշատակին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Աշուղ Աստղանուշը /«Թե այս աշխարհում» բանաստեղծությունև երգ, «Աշոտին» երգ/, Սիրանույշ Գրիգորյանը /«Ալագյազի լանջերին»/, Մելսիդա Հակունցը /«Բարի խորհուրդ»/, Զաբելա Աբելյանը /«Խիղճը»/, Վարդան Գրիգորյանը /«Այնպես կուզեմ»/, Տալիթան /«Վաղուց ինձ չես գրում»/, Գարիկ Գալոյանը /«Լեռները»/, Իշխան Բաբայանը /քառյակներ/, Լուսինե Հարությունյանը /«Մահը»/, Արմո Առաքելյանը /«Ժամանակը»/, Մարիամ Թարվերդյանը /«Արարատին»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

«Մշակութային լուսանցք» բաժնում Աշուղ Աստղանուշը կատարեց Գաբրիելյանի «Գանձասար» երգը:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարը՝ հեղինակի

Просмотров: 768 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հուլիս 2018  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz