257-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2018 թ-ի մայիսի 26-ին, կիրակի օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 257–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսք ասաց երկրում ծավալված գործընթացների մասին:
Հանդիպում հյուրը՝ ռեժիսոր, Արցախի Մարաղա գյուղի ողբերգության, Կոմիտասի կյաանքի առեղծվածային փաստերից մեկի և այլ փաստավավերագրական կինոնկարների հեղինակ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց Հովհաննես Թումանյանի թոռնուհու՝ Սուրմա Թումանյանի «Եվ միայն շատ տարիներ անց» կամ «Անցյալի փնտրտուքներում» գիրքը, որ տպագրվել է Սանկտ-Պետերբուրգում: Հանդիպման մասնակիցները ստացան գրքի մեկական օրինակ:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Զաբելա Աբելյանը /«Սեր»/, Մելսիդա Հակունցը /«Միշտ հաղթանակ»/, Արմեն Գևորգը /«Ժպիտը՝ հաղթող»/, Վարդան Գրիգորյանը /«Հայրենի ճրագ»/, Լուսինե Հարությունյանը /«Շարադրություն»/, Հովհաննես Սևակը /«Սեր»/, Իշխան Բադալյանը /քառյակներ/, Գարիկ Գալոյանը /«Մարդը»/, Մամիկոն Հովհաննիսյանը /քառյակներ/, Հելեն-Հեղնար Ավագյանը /«Ես ինչպես անեմ»/, Մարիամ Թարվերդյանը /«Սեր առ Հայրենիք»/, Մադոնա Մարտիրոսյանը /«Իմ զինվոր եղբայր»/, Տաթև ԵնոքՅանը /էսսե/, Նանա Մկրտչյանը /պատմվածքի 3-րդ մաս/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Տաթև ԵնոքՅան
Լուսանկարները՝ հեղինակի |