255-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2018 թ-ի մայիսի 12-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 255–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ընդարձակ խոսք ասաց երկրում ծավալված շարժման և դրա արդյունքում արդյունք թավշյա հեղափոխության հաղթանակի մասին: Նա շնորհավորանքի խոսք ուղղեց երկրի նորընտրյալ վարչապետին, նրա նշանակած կառավարության անդամներին և հաջողություն մաղթեց նրանց:
Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի վկայական հանձնեց Մարի Արշակյանին և շնորհավորեց նրան գրական մեծ ընտանիքի անդամ դառնալու համար:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Զաբել Աբելյանը /«Քայլ արա, աշխարհ»/, Կարինե Ամիրյանը /«Նոր ուղի»/, Լուսինե Հարությունյանը /«Խենթ ու խելառ»/, Վարդան Գրիգորյանը /«Շուշի»/, Իշխան Բադալյանը /Արթնացել է Հայաստանը/, Սիմոն Հովհաննիսյանը /«Միասնություն», Մարի Արշակյանը /«Մի երեկո»/, Օֆելյա ՍարգսՅանը /«Փոքրիկի զրույցը»/, Մարիամ Թարվերդյանը /«Փշոտ գիշերից հետո»/, Վան Եղեգը /«Օրենքներ»/, Մադոնա Մարտիրոսյանը /«Պայքար»/, Տիգրան ՊետրոսՅանցը /«Կտակ»: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Մարիամ Թարվերդյանը, Իշխան Բադալյանը, Հովհաննես Սևակը, Վան Եղեգը, Վարդան Գրիգորյանը, Զաբել Աբելյանը, Կարինե Ամիրյանը կարդացին մեկական ստեղծագործություն:
Տիգրան ՊետրոսՅանցը մակագրությամբ գրքեր նվիրեց Մարիամ Թարվերդյանին, Վան Եղեգին:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարները՝ հեղինակի |