254-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2018 թ-ի ապրիլի 28-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար
գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 254–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ընդարձակ խոսք ասաց վերջին երկու շաբաթում երկրում ծավալված շարժման, այդ շարժման արդյունք հաղթանակի մասին և կոչ արեց հանդիպման մասնակից ստեղծագործող ուսանողներին, երիտասարդներին աչքի լույսի պես պահպանել ու մինչև վերջ հասցնել սեփական նախաձեռնությամբ սկսած հեղափոխությունը: Նա միաժամանակ արգահատանքով խոսեց նրանց մասին, որ ցանկացած հեղափոխության ավարտին, որպես ազգի տականք փորձում են գրավել իշխանությունը, անգամ չխորշելով հին օրերի տիզբոն գնացողների նման այսօր իրենց իշխանատենչ հայացքն ուղղել են մոսկվա ու անգամ պատրաստ են Հայաստան պետության անկախության կորստին՝ միայն թե կարմիր 11-րդ բանակը մտնի Հայաստան ու իրենք մնան գահերի վրա:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Սիմոն Հովհաննիսյանը /«Էսքիզ», հատված պատմվածքից/, Զաբել Աբելյանը /«Թափառում եմ ես», «Երգիր, իմ սոխակ»/, Լուսինե Հարությունյանը /«Դու»/, Գարիկ Գալոյանը /«Նա...», «Ես...»/, Վարդան Գրիգորյանը /«Դարը», «Այսպես եմ ուզում»/, Անահիտ Պապոյանը /«Այծեմնիկ», «Վերածնունդ»/, Հովհաննես Սևակը /«Կայացած սեր»/, Արմենուհի ԹամոՅանըանը /«Մորս պատգամը», «Միթե/, Մհեր Կորկոտյանը /«Որ պարտվեք էլ...»/, Նանա Մկրտչյանը /հատված պատմվածքից/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Հովհաննես Սևակը, Գարիկ Գալոյանը, Լուսինե Հարությունյանը, Զաբել Աբելյանը կարդացին մեկական ստեղծագործություն:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Տաթև ԵնոքՅան
Լուսանկարները՝ հեղինակի |