252-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2018 թ-ի մարտի 24-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 252–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի վկայականներ հանձնեց Հովհաննես Սևակին, Հասմիկ Իսրայելյանին, Զաբել Աբելին, Կարինե Ամիրյանին, Մամիկոն Հովհաննիսյանին, Վան Եղեգին և շնորհավորեց նրանց մեծ ընտանիքի անդամ դառնալու համար::
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Սիմոն Հովհաննիսյանը /«Ես հայ եմ», Զաբել Աբելը /«Գարուն»/, Կարինե Ամիրյանը /«Հայոց մայրերի օրհնանքը»/, Մելսիդա Հակունցը /«Հարգանք ու սեր»/, Անի Պետրոսեանը /«Ձնծաղիկ», Վարդան Գրիգորյանը /«Սին երազներ»/, Իշխան Բադալյանը /«Անցյալ ու գալիք»/, Հասմիկ Իսրայելյանը /«Ես տեսիլքի պես կերևամ քեզ»/, Մադոնա Մարտիրոսյանը /«Հայաստան»/, Վան Եղեգը /«Հավերժի կանչ»/, Մամիկոն Հովհաննիսյանը /«Մեծարանք կնոջը»/, Սյուզաննա ԱռաքելՅանը /«Անվերնագիր», Օֆելյա ՍարգսՅանը /«Ցորենի արտում», Արմենուհի ԹամոՅանը /«Դեռ երկար, երկար պիտի քայլենք»/, Նանա Մկրտչյանը /«Դայակը»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Մամիկոն Հովհաննիսյանը, Սիմոն Հովհաննիսյանը, Հասմիկ Իսրայելյանը, Իշխան Բադալյանը, Հովհաննես Սևակը, Վան Եղեգը, Հմայակ Մկրտչյանը, Վարդան Գրիգորյանը, Մելսիդա Հակունցը, Զաբել Աբելը, Կարինե Ամիրյանը, Զինաիդա Սեդրակյանը կարդացին մեկական ստեղծագործություն:
Արմենուհի Թամոյանը, Սյուզաննա ԱռաքելՅանը, Կարինե Ամիրյանը, Հմայակ Մկրտչյանը, Նանա Մկրտչյանը կատարեցին մի քանի ազգագրական երգ: Հովհաննես Սևակը դաշնամուրի վրա կատարեց Շոպենի ստեղծագործություններից մեկը:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարը՝ հեղինակի |