251-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2018 թ-ի մարտի 10-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 251–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց «Չորեքշաբթի» գրական ակումբի ստեղծման հանգամանքները: Նշեց, որ շուրջ 6 տարի առաջ գրադարանում խնդիր դրվեց ստեղծել հարթակ ուսանող ստեղծագործողների համար: Բավականաչափ ուսանողների հավաքագրումից հետո 2013 թ-ի մարտի 14-ին ստեղծվեց «Չորեքշաբթի» գրական ակումբը, որի կամարների տակ եղել են ավելի քան 300 մարդ: Նրանցից 200-ը ավարտելով ուսանողական կյանքը՝ վերադարձել են իրենց համայնքները և դժվարությամբ են կարողանում համագործակցել, մյուսները ակտիվորեն մասնակցում են գրական ակումբի կյանքին: Հրատարակվել է 5 հեղինակային գիրք, ակումբի մեկ տասնյակից ավելի անդամներ հրատարակել են առաջին, անգամ երկրորդ գրքերը: Ակումբը համագործակցել է տարբեր կառույցների հետ, տպագրել է Սյունիքի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սովորող-ստեղծագործողների գործեր: Մասնաճյուղ ունի Արցախի պետական համալսարանում: Նա նշեց, որ տարիները որևէ բան չեն փոխում ակումբի կյանքում, նույն ջանադրությամբ ակումբը կշարունակի գործել նաև հաջորդ հինգ և հաջորդող տարիներին:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նորեկներին՝ Քասաղ գյուղի բնակիչ, բանաստեղծուհի Զինաիդա Սիմոնյանին և Արթիկ համայնքի մշակույթի բաժնի պետ Գայանե Աղաքարյանին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Զաբել Աբելը /«Սեր ու գարուն», «Հիշողություն»/, Կարինե Ամիրյանը /«Գարնանային»/, Գայանե Աղաքարյանը /«Գարուն է գալիս», «Բարով եկար», «Մայրս»/, Մելսիդա Հակունցը /«Ձագուկ», «Չխելագարվեք»/, Զինաիդա Սեդրակյանը /«Իմ հասակի աղջիկները»/, Լուսինե Հարությունյանը /«Աշունը»/, Վարդան Գրիգորյանը /«Մեր հայրենին»/, Հովհանես Սևակը /«Մորս»/, Իշխան Բադալյանը /«Ասում են»/, Գարիկ Գալոյանը /«Իմ մայրիկի բարի աստված»/, Լուսինե Հակոբյանը /«Հայր աքլորը»/, Վան Եղեգը /«Հավատարմություն»/, Մամիկոն Հովհաննիսյանը /«Քեզ հիշեցի», «Ծաղիկները»/, Արմենուհի ԹամոՅանը /«Անվերնագիր»/, Նանա Մկրտչյանը /«Թե որ...»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Մամիկոն Հովհաննիսյանը, Լուսինե Հակոբյանը, Իշխան Բադալյանը, Հովհաննես Սևակը, Վարդան Գրիգորյանը, Զինաիդա Սեդրակյանը, Մելսիդա Հակունցը, Կարինե Ամիրյանը կարդացին մեկական ստեղծագործություն:
Արմենուհի Թամոյանը, Լուսինե Հակոբյանը, Կարինե Ամիրյանը Հովհաննես Սևակի նվագակցությամբ կատարեցին հայկական ժողովրդական երգեր:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարը՝ հեղինակի |