249-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2018 թ-ի փետրվարի 24-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 249–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց գրքի, գրքի գրադարանում պահելու օգտակարության մասին: Նա ցուցադրեց Մանկավարժականի գիտական գրադարանում պահվող 1818, 1827 թվականներին Վենետիկում, Ս.Պետերբուրգում տպագրված գրքեր, որոնք մեր օրերն են հասել միայն այն պատճառով, որ գտնվել են գրադարանում և հասել են մեր օրերը: Կոչ արեց ներկաներին գրքեր հրատարակելու դեպքում դրանք անպատճառ նվիրել երկրի կարևոր գրադարաններին, քանի որ միայն այդպես հեղինակները շատ-շատերի համար կլինեն տեսանելի և հասանելի:
Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ «Չորեքշաբթի» գրական ակումբի հովանու ներքո ակումբի անդամ Գարիկ Գալոյանը հայրենի գյուղի՝ Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի հիմնական դպրոցի աշակերտների ուժերով մարտի 3-ին մշակույթի տանը կազմակերպելու է պոեզիայի երեկո: Աշակերտները ներկայացնելու են Գարիկ Գալոյանի ստեղծագործությունները:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Զաբել Աբելը /«Մարդը»/, Մելսիդա Հակունցը /«Թել ու մեխ»/, Գարիկ Գալոյանը /«Ես ուզում եմ շուրջս պատուհաններ լինեն»/, Վարդան Գրիգորյանը /«Խաղաղն եմ ուզում»/, Լուսինե Հարությունյանը /«Չնդունեցիր պարտությունդ»/, Հովհաննես Սևակը /«Ռեքվիեմ»/, Կարինե Ամիրյանը /«Կոչ վերադարձի»/, Օֆելյա ՍարգսՅանը /«Գյուղի կարոտ»/, Տաթև ԵնոքՅանը /«Ամենատեղեկացվածները»/, Հասմիկ Իսրայելյանը /«Սիրո շղարշ»/, Վան Եղեգը /«Սիրո հավերժություն»/, Մամիկոն Հովհաննիսյանը /«Հորդոր»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Մամիկոն Հովհաննիսյանը, Հասմիկ Իսրայելյանը, Կարինե Ամիրյանը, Հովհաննես Սևակը, Վարդան Գրիգորյանը, Մելսիդա Հակունցը, Զաբել Աբելը կարդացին մեկական ստեղծագործություն:
Կարինեն, Հասմիկը, Վան Եղեգը, Գոհարը, Արամը Հովհաննես Սևակի դաշնամուրային նվագակցությամբ կատարեցին մի քանի երգ:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարը՝ հեղինակի |