Կիրակի, 29.06.2025, 17:23
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11469
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 11
Гостей: 11
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2018 » Փետրվար » 18 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
14:40
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

248-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2018 թ-ի փետրվարի 17-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 248–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց վերջին տարիներին Հայաստանում սկիզբ առած գիրք նվիրելու ավանդույթին և շնորհավորելով հանդիպման մասնակիցներին բոլորին նվիրեց իր «Էրատո» պատմավեպի օրինակներ:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց արտաշատցի Արամ Զոհրաբյանին, ծրագրավորող Արամ Զորյանին, ստեղծագործող Վանուհի Խաչիկյանին /Եղեգ/:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Կարինե Ամիրյանը /«Հայոց Որդան կարմիրը»/, Մելսիդա Հակունցը /«Սիրո ծիածան»/, Արմենուհին /«Եթե ուզես», «Լուսաբացին»/, Վարդան Գրիգորյանը /«Բռունցք եղիր»/, Լուսինե Հարությունյանը /«Ես մեռնում եմ»/, Անի Պետրոսեանը /«Ինձ չսիրես առաջվա պես»/, Մադոննա Մարտիրոսյանը /«Հայաստան»/, Մամիկոն Հովհաննիսյանը /«Ֆրանսիական ծաղկեփունջ Նինա Դիլոնին»/, Արամ Զոհրաբյանը /«Ես մի հայ զինվոր»/, Նանա Մկրտչյանը /«Խճճված իլիկ» հատված/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

«Մշակութային լուսանցք» բաժնում Արմենուհին, Տաթև Ենոքյանը, Նանա Մկրտչյանը, Արամ Զորյանը, Մամիկոն Հովհաննիսյանը, Անի Պետրոսեանը, Վարդան Գրիգորյանը, Լուսինե Հարությունյանը, Վանուհի Եղեգը, Կարինե Ամիրյանը, Մելսիդա Հակունցը հայ դասականների ստեղծագործություններից:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարը՝ հեղինակի
 

Просмотров: 838 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Փետրվար 2018  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz