245-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2018 թ-ի հունվարի 27-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 245–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խորհրդանշական համարեց, որ հունվարի բոլոր հանդիպումները տեղի են ունենում տոնական օրերի: Մասնակիցներին շնորհավորեց Սուրբ Սարգիս Զորավարի օրվա առթիվ և Սեր մաղթեց ամենեցուն: Նա նաև նշեց, որ հունվարի 28-ը Հայոց բանակի ծննդյան օրն է և այդ առիթով նշեց, որ Հայաստանում րոպեի, ժամի, օրվա, ամսվա, տարվա մարդ պիտի համարվի ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ և ամենեցուն շնորհավորեց Հայոց բանակի առթիվ:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Կարինե Ամիրյանը /«Նռան գույնը»/, Մելսիդա Հակունցը /«Խնդիրներ»/, Դավիթ Ֆահրադյանը /«Հայաստան»/, Վարդան Գրիգորյանը /«Այդպես եմ ուզում»/, Լուսինե Հարությունյանը /«Հայաստան, իմ տուն»/, Հովհաննես Սևակը /«Բախտն ուր թեքեց», «Այվազովսկու կտավի առջև»/, Մամիկոն Հովհաննիսյանը /«Պատկեր»/, Հասմիկ Իսրայելյանը /«Հները իմն են», «Շատերի հետ»/, Զաբելա Աբելյանը /«Հայաստան», «Պարույր Սևակ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Տիգրան ՊետրոսՅանցը, Վարդան Գրիգորյանը, Մելսիդա Հակունցը հուշեր պատմեցին Վազգեն Վեհափառի, Հովհաննես Շխրազի, Պարույր Սևակի, Լուսինե Զաքարյանի մասին:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Տաթև ԵնոքՅան
Լուսանկարները՝ հեղինակի |