244-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2018 թ-ի հունվարի 20-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 244–րդ հանդիպումը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Հմայակ Մկրտչյանը /«Ես նկարված ծաղիկներից մի փունջ կհավաքեմ»/, Վարդան Գրիգորյանը /«Դու էլ սառեցիր», «Հայելի»/, Լուսինե Հարությունյանը /«Հիշիր», «Իմ ու քո միջև»/, Անի Պետրոսեանը /«Ուժեղ կանայք»/, Գոհար Մարտիրոսյանը /«Արևը», «Փաթիլը»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Քննարկում ծավալվեց Անի Պետրոսեանի ներկայացրած վրաց հոգեբան Ագլայա Դաթեշիձեի «Լոկ այն պատճառով, որ ես քեզ սիրում եմ» էսսեի շուրջ: Եղավ կարծիքների բախում:
Տիգրան ՊետրոսՅանցը շնորհավորեց Գոհար Մարտիրոսյանին եղբոր՝ Տարոնի Հայոց բանակում ծառայությունը ավարտելու, Տաթև Ենոքյանին՝ ծննդյան 20-ամյակի, Գայանե Ղազարյանին՝ նշանադրության առիթով և հաջողություններ մաղթեց նրանց:
Տաթև ԵնոքՅան |