243-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2018 թ-ի հունվարի 13-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 243–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ երջանիկ զուգադիպությամբ 2018 թ-ի առաջին հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդի օրը, իսկ երկրորդը՝ համընկավ Հին Նոր տարվա օրվան: Նա մեկ անգամ ևս շնորհավորեց ներկաներին Հին Նոր տարվա առթիվ և մաղթեց, որ 2018 թ-ը հայ ժողովրդի համար լինի իղձերի իրականացման տարի:
Հանդիպման մասնակիցներին ներկայացան հյուրեր Կարինե Ամիրյանը, Մամիկոն Հովհաննիսյանը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Կարինե Ամիրյանը /«Հույսի թևերով», «Օրեր բերկրության», «Մենք հայ ենք»/, Մելսիդա Հակունցը /«Հայոց մայրերի պատգամախոսը»/, Գարիկ Գալոյանը /«Ամենահին»/, Հովհաննես Սևակը /«Գովք Վաղաշենին»/, Գոհար Մարտիրոսյանը /«Տխրության դիմանկարը»/, Հմայակ Մկրտչյանը /«Ձմեռ»/, Մամիկոն Հովհաննիսյանը /«Թե չհարբեմ»/, Անի Պետրոսեանը /«Ես վախենում եմ», «Ես սիրում եմ այս ձմեռը»/, Արմենուհի Թամոյանը /«Ու փշուր-փշուր...»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման հյուրերից Սյուզաննա Մակարյանը /Լճաշեն/ հատված արտասանեց Գևորգ Էմինի «Սասունցիների պարը»բանաստեղծությունից, Ալմաստ Եպիսկոպոսյանը տողեր կարդաց բանաստեղծական արվեստի մասին, խոսեց իր «Օձունի Եպիսկոպոսյան տոհմի ծագումնաբանությունը» գրքի մասին:
«Մշակութային լուսանցք» բաժնում մեկական բանաստեղծություն կարդացին Մելսիդա Հակունցը, Կարինե Ամիրյանը: Տաթև Ենոքյանը ասմունքեց Գևորգ Էմինի ստեղծագործություններից:
Հովհաննես Սևակը ներկայացրեց մի քանի դաշնամուրային երգ:
Կարինեն, Սյուզաննան, Գոհարը, Արմենուհին, Հմայակը կատարեցին մեկ տասնյակից ավելի հայրենասիրական, ազգային երգեր:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Տաթև ԵնոքՅան
Լուսանկարները՝ հեղինակի |