242-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2018 թ-ի հունվարի 6-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 2018 թ-ի առաջին և ընդհանուր հաշվով 242–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը մեկ անգամ ևս շնորհավորեց ներկաներին Նոր տարվա և Սուրբ Ծննդի առթիվ և մաղթեց, որ 2018 թ-ը բոլորի և հայ ժողովրդի համար լինի իղձերի իրականացման տարի:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Արմեն Գևորգը /«Վայելիր»/, Գարիկ Գալոյանը /«Կարթնանամ մի օր»/, Գոհար Մարտիրոսյանը /«Բաց դռներդ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հավաքի բոլոր մասնակիցները տոնական Շնորհավորանքի խոսք ասացին ուղղված հայ ժողովրդին, հայ զինվորին, Հայաստանով ապրող Հայաստանցիներին և մաղթեցին, որ գալիք 2018 թվականը լինի բարեբեր տարի Հայաստանասիրությամբ տոգորված հայերի համար:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Տաթև ԵնոքՅան
Լուսանկարները՝ հեղինակի և Սյուզաննա ԱռաքելՅանի |