241-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի դեկտեմբերի 30-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 241–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը հակիրճ ներկայացրեց 2017 թ-ի արդյունքները: Նշեց, որ տարվա ընթացքում տեղի է ունեցել 61 շաբաթօրյա հանդիպում, ակումբ է եկել նոր 59 ստեղծագործող, որոնցից 22-ը հիմնավորվել են «Չորեքշաբթի» գրական ակումբում: Տարվա ընթացքում տպագրվել է «Չորեքշաբթի» Դ և Ե գրքերը, որոնցում ներկայացվել են 73 հեղինակների ավելի քան 400 ստեղծագործություններ: Գրական ակումբին հյուր են եղել մեկ տասնյակից ավելի անվանի մտավորականներ, կազմակերպվել է «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամների 10-ից ավելի գրքերի շնորհանդեսներ: Նա նաև նշեց, որ բավականին հագեցած է լինելու ակումբի 2018 թվականի օրացույցը, կարևորը մարտի 14-ին ակումբի 5-ամյա տարեդարձի նշումն է: Այդ և Հայաստանի Հանրապետության անկախության վերակերտման 100-ամյկի առթիվ տպագրության պատրաստվող 6-րդ գիրքն է ու բազմաթիվ այլ միջոցառումներ:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Իշխան Բադալյանը /«Եդեմաբուխ գետը Հայոց»/, Սևակ Հովհաննիսյանը /«Սիրտս»/, Լուսինե Հարությունյանը /«Սրտիցդ չջնջես»/, Գարիկ Գալոյանը /«Մայրիկ»/, Նանա Մկրտչյանը /«Մենք չենք մեծանում»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Տաթև Ենոքյանը ասմունքեց Պարույր Սևակի, Համո Սահյանի ստեղծագործություններից:
Հավաքի բոլոր մասնակիցները տոնական Շնորհավորանքի խոսք ասացին ուղղված հայ ժողովրդին, հայ զինվորին, Հայաստանով ապրող Հայաստանցիներին և մաղթեցին, որ գալիք 2018 թվականը լինի բարեբեր տարի Հայաստանասիրությամբ տոգորված հայերի համար:
«Չորեքշաբթի» գրական ակումբի անդամներին ողջույնի խոսք են ուղղել նաև ակումբի բարեկամները՝
1. Էդուարդ Իգիթի Պողոսյան՝ Եվս մեկ անգամ շնորհավորեք իմ կողմից բոլորի գալիք նոր տարին։ Առողջություն բոլորիդ, բեղուն գրիչ, իղձերի և նպատակների իրականացում։ Ձեր հեռավոր բարեկամ․․․
2. Էվելինա Միրզոյան՝ Շնորհավորում եմ բոլորի գալիք ամանորը և Սուրբ Ծնունդը, խաղաղ տարի լինի բոլորի համար:
3. Հասմիկ Դարույնուհի Իսրայելյան՝ Որքան շատ կցանկանայի ներկա գտնվել, ափսոս, որ գալ չեմ կարող:Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
4. Զաբելա Աբելյան՝ Շնորհավորում եմ ակումբի անդամների գալիք Նոր Տարին, թող տարին ավել բեղմնավոր լինի գրչակից ընկերներիս համար: Ներող կլինեք, հենց այդ օրը առավոտյան մեկնում եմ իմ հայրենի քաղաք:Թող բարով գա Նոր Տարին..
5. Դավիթ Նորայր՝ Շնորհավոր բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Բազում հաղթանակներ, հաջողություններ, առողջություն, և վերջապես՝ նոր, գեղեցիկ և իմաստուն տողեր՝ յուրաքանչյուրիս։
6. Մելսիդա Հակունց՝ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Ցանկանում եմ բոլորին ամենայն բարիք և հզոր թռիչք դեպի Գրական երկնակամար:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Տաթև ԵնոքՅան
Լուսանկարները՝ հեղինակի |