239-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի դեկտեմբերի 6-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 239–րդ հանդիպումը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Գարիկ Գալոյանը /«Պատիվ ունեմ, Երկիր»/, Անուշավան Հովսեփյանը /«Իրականություն»/, Վարդան Գրիգորյանը /«Երազահեն չդառնաս»/, Իշխան Բադալյանը /քառյակներ/, Մերի Թորոսյանը /«Հոգիս»/, Հասմիկ Իսրայելյանը /«Հայրենի հող»/, Անի Պետրոսեանը /«Ժամանակի մեջ»/, Մադոնա Մարտիրոսյանը /«Ես ձեզ չեմ ներում»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Անին, Հասմիկը, Իշխանը, Վարդանը, Գարիկը կարդացին մեկական բանաստեղծություն: Տաթև ԵնոքՅանը, Անի Պետոսեանը, Օֆելյա ՍարգսՅանը ասմունքեցին Պարույր Սևակի, Գևորգ Էմինի, Վահան Տերյանի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարները՝ հեղինակի |