238-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի դեկտեմբերի 9-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 238–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց հյուրաբար ակումբի աշխատանքին մասնակցող Փոքր Վեդիի Մարգար Հովհաննիսյանի անվան դպրոցի 4-րդ դասարանցի Լալա Ղազարյանին և մորը՝ Թերեզային:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Զաբելա Աբելյանը /«Ասում են կա Արարիչ»/, Մելսիդա Հակունցը /«Կաս, թե չկաս»/, Գարիկ Գալոյանը /«Մայր էր, բայց ծեր արդեն»/, Վարդան Գրիգորյանը /«Ընկերներիս»/, Իշխան Բադալյանը /«Հայաստան»/, Դավիթ Ֆահրադյանը /«Սիրահարվեցի...», «Երանի»/, Մադոնա Մարտիրոսյանը /«Հայաստան, իմ սեր»/, Անի Պետրոսեանը /«Ու մի օր», «Երբ եկար»/, Նանա Մկրտչյանը /նախ կարդաց Տիգրան ՊետրոսՅանցի «Ադրբեջանը պետք է վերանա» բանաստեղծությունը, ապա իր կողմից կատարված դրա ֆրանսերեն թարգմանությունը/, Լալա Ղազարյանը /«Մայրիկ», «Ծաղիկը»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Մարի Արշակյանը պատմեց Պատմական /Արևմտյան Հայաստան/ կատարած ուխտագնացության և Հայոց պատմությունից ստացած դասերի մասին:
Նանա Մկրտչյանը առաջարկեց քննարկել «Գրողը պատասխանատու է ընթերցողի առաջ» հարցը, որպիսի քննարկման ինքը մեկ այլ հարթակում մասնակից-ունկնդիր է եղել: Պայմանավորվեցին հաջորդ հանդիպումներից մեկում անդրադառնալ այդ հարցին:
«Մշակութային լուսանցք» բաժնում Հովհաննես Սևակի դաշնամուրային նվագակցությամբ Նանա Մկրտչյանը, Սյուզաննա ԱռաքելՅանը, Մարի Արշակյանը, Լալա Ղազարյանը կատարեցին մի քանի հայրենասիրական և ժողովրդական երգեր:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարները՝ հեղինակի |