Հինգշաբթի, 28.03.2024, 23:35
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2017 » Նոյեմբեր » 26 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
15:11
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

236-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2017 թ-ի նոյեմբերի 25-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 236–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց մի խումբ հայ գիտնականների կողմից մամուլում Զորաց քարերի աստղադիտարան լինելու փաստի մերժման, նրանց ոչ հայանպաստ գործունեության արդյունք մամուլում տպագրված նամակ-մատնության և ազերիական կայքերում այդ նամակ-մատնության առաջացրած հրճվալից արձագանքի ու դրա ազգային անվտանգության տեսանկյունից քաղաքական հետևանքների մասին: Նա նշեց, որ Զորաց քարերին ժամանակին Պարիս Հերունու, այլ հայ գիտնականների, արտասահմանյան աստղագետների տված գնահատականների, այդ տարածքը աստղադիտարան համարելուժամանակ ևս սույն նամակ-մատնության տակ ստորագրած գիտնականները և ապրում էին, և անգամ հնագիտությամբ ու այլ գիտություններով էին զբաղվում, բայց այլոց հնարած կեղծիքի՝ Զորաց քարերի աստղադիտարան լինելու մասին երբևէ չէին արձագանքում: Բայց պարզվում է, որ շատ տարիներ հետո միայն սույն մասնագետների «լեզուները բացվել» է /քանի որ ընդդիմախոսներն արդեն ֆիզիկապես չկան/ և մատնություն են կատարում ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԵՄ: Տիգրան ՊետրոսՅանցը մտահոգություն հայտնեց կատարվածի առիթով և նամակ-մատնության հեղինակների քայլը համարեց խիստ կասկածելի:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Սիմոն Հովհաննիսյանը /«Հուշեր»/, Դավիթ Ֆահրադյանը /«Հիշողություն»/, Մադոնա Մարտիրոսյանը /«Ուսուցիչ»/, Անուշավան Հովսեփյանը /«Համակերպվիր»/, Հասմիկ Իսրայելյանը /«Մտահոգություն»/, Քրիստինե Շիպակցյանը /«Մայր իմ կարևեր»/, Էլիչկա Ծորմուտյանը /«Դեռ մի ժամանակ»/, Իշխան Բադալյանը /«Ոչ ես եմ փոխվել, ոչ դու, սիրելիս»/, Հովհաննես Սևակը /«Երևանցի բժշկի չդիմես»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

«Մշակութային լուսանցք» բաժնում Միշա Շահինյանը ասմունքեց ժամանակակից հայ բանաստեղծների ստեղծագործություններ:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Տաթև ԵնոքՅան
Լուսանկարները՝ հեղինակի

Просмотров: 981 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Iugago  
0
lipitor cheap <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 20mg generic</a> order atorvastatin online cheap

1 Xlryrt  
0
order atorvastatin 20mg <a href="https://lipiws.top/">lipitor 80mg price</a> buy atorvastatin 10mg for sale

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz