232-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի հոկտեմբերի 21-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 232–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց Հայաստանասիրության-հայրենասիրության և Հայաստանում ապրելով՝ Հայաստանը հզորացնելու մասին:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նորեկ, Մանկավարժական համալսարանի ավագ դպրոցի /հենակետային վարժարան/ 10-րդ դասարանի լրատվական հոսքի աշակերտ Հասմիկ Միրզոյանին և Մանկավարժական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի 4-րդ կուրսի ուսանող Հասմիկ Իսրայելյանին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Հասմիկ Իսրայելյանը /«Երգում է անձրևը», «Բարև, խենթություն», «Այս արմատները»/, Հասմիկ Միրզոյանը /«Սևահեր տղամարդը»/, Խաչատուր Խաչատրյանը /«Ժամանակ /Թիթեռը/»/, Վարդան Գրիգորյանը /«Հետ արի, մանկանամ»/, Լուսինե Հարությունյանը /«Գարիկը»/, Հմայակ Մկրտչյանը /«Աշունն Արցախում», «Գանձ գտնողը»/, Իշխան Բադալյանը /քառյակներ/, Հովհաննես Սևակըը /«Շողա, Հայաստանիարև»/, Գոհար Մարտիրոսյանը /«Արցախ», «Պահապանդ ես եմ»/, Քրիստինե Շիպակցյանը /«Աշունը...»/, Էլիչկա Ծորմուտյանը /«Սրտիս հարազատը»/, Մերի Թևոսյանը /«Վերջին տերևի հետ»/, Տարոն Գրիգորյանը /«Ամպերի արցունքը», «Հայերեն գրեք»/, Արմենուհի ԹամոՅանը /«Տխուր է», «Ամենքն էլ...»: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում
- Արմենուհի ԹամոՅանը, Հմայակ Մկրտչյանի և Գոհար Մարտիրոսյանի ձայնակցությամբ կատարեց մի քանի երգ:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Տաթև Ենոքյան |