230-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի հոկտեմբերի 7-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 230–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց լուսանկարային տեղեկատվություն Օշական գյուղում բացված, Մանկավարժական համալսարանի շրջանավարտ, մեր ժամանակների ականավոր նկարիչ Արթուր Օշականցու Մոր հիշատակի առթիվ բացված ցուցահանդեսը և նշեց, որ Արթուր Օշականցու հետ պայմանավորվել են հանդիպում կազմակերպել Մանկավարժական համալսարանում:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նորեկ, Մանկավարժական համալսարանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սիմոն Հովհաննիսյանին:
Բանաստեղծուհի Մարգարիտ Հովսեփյանը Մանկավարժական գրադարանին նվիրեց իր նոր հրատարակված «Անհնազանդ կրիան» առակների գիրքը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Սիմոն Հովհաննիսյանը /«Հայ զինվոր»/, Զաբելա Աբելյանը /«Սիրում եմ»/, Վարդան Գրիգորյանը /«Երկիր մեր լուսե»/, Լուսինե Հարությունյանը /«Վեր կաց»/, Մարի Արշակյանը /«Երևի թե...»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում հանդիպման մասնակիցներից Մարին, Լուսինեն, Վարդանը, Զաբելան, Սիմոնը կարդացին մեկական բանաստեղծություն:
Հովհաննես Սևակը /Սևակ Հովհաննիսյան/ դաշնամուրի մոտ Մարի Արշակյանի հետ կատարեց մի քանի երգ:
Կատարվեց երգի առաջնակատարում: Մարգարիտ Հովսեփյանի «Իմ Արիանա» բանաստեղծության համար Հովհաննես Սևակը /Սևակ Հովհաննիսյան/ գրել է երաժշտություն: Երգի առաջին կատարումը իրականացրեցին հեղինակները: Երգն ընդունվեց բուռն ծափահարություններով:
Տաթև Ենոքյանը կարդաց Համո Սահյանի մեկ բանաստեղծություն:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Տաթև Ենոքյան
Լուսանկարները՝ հեղինակի, Սյուզաննա Առաքելյանի |