Կիրակի, 29.06.2025, 17:09
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13101
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 11
Гостей: 11
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2017 » Հոկտեմբեր » 2 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
09:37
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

229-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Վիկտորյա Աղասյան /Իրան/, Տիգրան ՊետրոսՅանց

2017 թ-ի սեպտեմբերի 30-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 229–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի իրանցի մասնակից, բանաստեղծ-արձակագիր Վիկտորյա Աղասյանին և հնարավորություն տվեց նրան պատմելու իր մասին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Վիկտորյա Աղասյանը /«Մաղթանք», «Նոր տարվա մաղթանք», «Ոսկեգույն պայուսակը»/, Մելսիդա Հակունցը /«Հայ ենք մնալու»/, Վարդան Գրիգորյանը /«Կաք»/, Մհեր Խեչոյանը /«Դուք կարծում եք»/, Իշխան Բադալյանը /«Հավերժի սերը»/, Անի Պետրոսեանը /«Անցյալն անցյալ է», «Մենք»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

«Մշակութային լուսանցք» բաժնում հանդիպման մասնակիցներից Իշխանը, Սևակը, Վարդանը, Մհերը, Մելսիդան կարդացին մեկական բանաստեղծություն:

Հովհաննես Սևակը /Սևակ Հովհաննիսյան/ դաշնամուրի մոտ կատարեց մի քանի երգ: Երգ մատուցեց նաև Նանա Մկրտչյանը:

Տաթև Ենոքյանը կարդաց Գևորգ Էմինի «Մենք» բանաստեղծությունը, Անի Պետրոսեանը՝ Համո Սահյանի բանաստեղծություն:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Տաթև Ենոքյան
Լուսանկարները՝ հեղինակի, Սյուզաննա Առաքելյանի

Просмотров: 810 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz