228-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի սեպտեմբերի 23-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 228–րդ հանդիպումը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Զաբելա Աբելյանը /«Հովակը»/, Վարդան Գրիգորյանը /«Կգամ»/, Լուսինե Հարությունյանը /«Տխրություն»/, Իշխան Բադալյանը /«Երգերդ...»/, Քրիստինե Շիպակցյանը /«Կուզեի մանկանալ», «Գնահատել»/, Էլիչկա Ծորմուտյանը /«Հուշում», «Արի չփնտրենք»/, Օֆելյա Սարգսյանը /«Անվերնագիր»/, Նանա Մկրտչյանը /«Մի դրվագ վաղվա օրից»/, Անի Պետրոսեանը /«Բռնիր, հոգիս»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում հանդիպման մասնակիցներից Իշխանը, Վարդանը, Զաբելան կարդացին մեկական բանաստեղծություն:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Տաթև Ենոքյան
Լուսանկարները՝ հեղինակի, Սյուզաննա Առաքելյանի և Էլիչկա Ծորմուտյանի |