226-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի սեպտեմբերի 9-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 226–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց հանդիպման հյուր, Պղնձաշխարհում ապրող բանաստեղծուհի, երեք գրքի հեղինակ Ալմաստ Եպիսկոպոսյանին և հնարավորություն տվեց նրան պատմելու իր մասին: Ալմաստ Եպիսկոպոսյանը նշեց, որ բավականին առաջացած տարիքում է սկսել գրել և որ իր բանաստեղծությունները փոքրիկ լիրիկական հատվածներ են ու կարդաց դրանցից մեկը: Նա սիրով Համալսարանի գրադարանին նվիրեց իր «Հայտնության իմ ծով» գրքույկը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Մելսիդա Հակունցը /«Մի պտղունց սեր», «Ես քեզ սիրում եմ»/, Զաբելա Աբելյանը /«Նախնիների կանչ»/, Վարդան Գրիգորյանը /«Կարոտի ճիչ»/, Լուսինե Հարությունյանը /«Դպրոց», «Լուսին»/, Իշխան Բադալյանը /«Լուսաբաց էր», քառյակներ/, Տարոն Գրիգորյանը /«Ինչ էլ լինի»/, Մերի Թևոսյանը /«Ցավ պատճառեցիր»/, Տալիթան /«Իսկ ով հիշեց քեզ»/, Մադոնա Մարտիրոսյանը /«Զինվորիս»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում հանդիպման մասնակիցներից Տալիթան, Իշխանը, Վարդանը, Զաբելան, Մելսիդան կարդացին մեկական բանաստեղծություն:
Մարի Արշակյանը, Տալիթան Սևակ Հովհաննիսյանի դաշնամուրային նվագակցությամբ կատարեց մեկ տասնյակ ազգային և հայրենասիրական երգեր:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Տաթև Ենոքյան
Լուսանկարները՝ հեղինակի |