224-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի օգոստոսի 26-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 224–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսք ասաց ժամանակակից գրականության, գրքի արժեքային համակարգի մասին:
Ջավախքից հյուրաբար Երևանում գտնվող բանաստեղծուհի Նազելի Ծառուկյան-Բաբաջանյանը /Նազելի Նաիրի/ Մելսիդա Հակունցի հրավերով, դստեր հետ այցելել էր «Չորեքշաբթի» գրական ակումբ: Տիգրան ՊետրոսՅանցը նրան հնարավորություն տրվեց ներկայանալու: Նազելի Նաիրին խոսեց իր գրական ուղու, ստեղծագործությունների մասին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Նորա Կարապետյանը /«Կյանքը դրախտ կդառնա»/, Մելսիդա Հակունցը /«Մայրական ձեռքեր»/, Զաբել Աբելյանը /«Մանասի գնդակը»/, Վարդան Գրիգորյանը /«Փափագում ես», Իշխան Բադալյանը /ութնյակներ/, Լուսինե Հակոբյանը /«Կապուտաչյա մանուշակ»/, Լենա Բաբաջանյանը /«Ժամանակ»/, Նազելի Նաիրին /«Առանց քեզ», Աննա Թադևոսյանը /«Քառյան ընտանիքը»/, Տիրայրը /«Նռնենին»: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում հանդիպման բոլոր մասնակիցները կարդացին մեկական բանաստեղծություն:
Տիրայրը, Սյուզաննա ԱռաքելՅանը Սևակ Հովհաննիսյանի դաշնամուրային նվագակցությամբ կատարեցին հայրենասիրական երգեր: Նրանց միացավ նաև Նազելի Նաիրին:
Տիրայրը և Լուսինե Հակոբյանը կատարեցին հայկական պար:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարները՝ հեղինակի և Տաթև Ենոքյանի |